Կապանում ճոխ աշխատավարձեր են սահմանել
«Հրապարակը» գրում է. «Կապանում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո փոփոխություններ են կատարվել համայնքապետարանի աշխատակազմում, վերանվանվել են որոշ բաժիններ, ինչպես նաև սահմանվել են համայնքապետարանի աշխատակիցների, վարչական ղեկավարների աշխատավարձերի դրույքաչափերը:
Համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի աշխատավարձը նկատելի բարձրացել է՝ այժմ կազմում է 400 հազար դրամ նախորդ 240 հազարի փոխարեն: Համայնքի ղեկավարի տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը կստանան 320 հազար դրամ աշխատավարձ, իսկ վարչական ղեկավարների աշխատավարձի դրույքաչափերը կլինեն 140, 120, 110 հազար դրամ: Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը, խորհրդականն ու ռեֆերենտը կստանան 180 հազար դրամ, իսկ միակ օգնականը՝ 250 հազար դրամ: 250 հազար դրամ աշխատավարձ կստանան նաև բաժնի պետերը, գլխավոր մասնագետները՝ 180 հազար դրամ: Ուշագրավ է, որ բաժինների առաջատար մասնագետները կստանան 140 հազար դրամ աշխատավարձ, նույնքան, որքան սպասարկող բաժնի աշխատակիցները՝ տնտեսվարը, վարորդն ու անվտանգության պատասխանատուն: Պահակը, անցակետի հսկիչն ու հավաքարարն էլ ընդամենը 90 հազար դրամ կստանան: Իսկ Սյունիքի խոշորացված մեկ այլ՝ Քաջարան համայնքի ղեկավարի աշխատավարձը 10 հազար դրամով իջեցվել է, ավագանու որոշմամբ այն կլինի 440 հազար դրամ՝ նախկին 450 հազարի փոխարեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից