Փոխմարզպետի որդու սպանությունից 1 տարի անց էլ Նորատուսում լարվածություն կա. վենդետան չի բացառվում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից մոտ մեկ տարի անց Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է: Նրա սպանության մեջ մեղադրվում է 20-ամյա Մեխակ Հարությունյանը:
Օրերս Նորատուսում հրկիզել են Հարությունյանի բարեկամին պատկանող բեռնատար մեքենան: Սպանված Հայկ Հակոբյանը նորատուսցի Ալիկ եւ Արա Բանդուրյանների մորեղբոր որդին է, եւ վենդետայի վարկածը չի բացառվում: Արա Բանդուրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առնչություն ունեն Նորատուսում սպանությունից հետո տեղի ունեցող դեպքերի հետ: «Մենք ընդհանրապես կապ չունենք նման խուժան բաների հետ, անողներին էլ չենք ողջունում»,- այսպես պատասխանեց Արա Բանդուրյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից