Հայաստանի օդանավակայաններում ռեկորդ է գրանցվել
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների` «Զվարթնոցի» և «Շիրակի» ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2.347.265 մարդ, որը 21.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ Ըստ վարչության տվյալների` ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 193 173 մարդ՝ 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13.1 տոկոսով:
Քննարկվել է Քիշ կղզուց դեպի ՀՀ կանոնավոր չվերթներ իրականացնելու հնարավորությունը
2017 թվականի նոյեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178 748 մարդ՝ 6 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նոյեմբեր ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 17.7 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20 573 տոննա ապրանք, որը 29.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի նոյեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14 425 մարդ: 2016 թվականի նույն ամսին այն եղել է 2 175 մարդ:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 91 497 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 9864 մարդ:
«Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 18.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից