Վարորդն ու ուղեւորը ՌԴ քաղաքացուն կողոպտելուց հետո վթարի են ենթարկվել
Դեկտեմբերի 4-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1975 թ. ծնված Կ. Շ.-ն եւ հայտնել, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, ճանապարհին երկու երիտասարդներ իրեն վերցրել են Երեւան բերելու համար, սակայն ճանապարհին կողոպտել են:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 8.00-ին Կ. Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 3.00-ի սահմաններում իրեն անծանոթ երկու երիտասարդների հետ նրանց ավտոմեքենայով Երեւանից դեպի Արտաշատ ընթանալիս Երեւան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին կայանել են ավտոմեքենան, որից հետո նրանցից մեկն իրեն դուրս է քաշել ավտոմեքենայից, վիճաբանել իր հետ, հարվածել մարմնի տարբեր մասերին, ապա հեռացել են՝ իրենց հետ տանելով իր ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական իրերը եւ «Լենովո» տեսակի պլանշետը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Հրաչյա Գ.-ն եւ նրա ընկեր ոմն Մխո, որոնք ժամը 3.30-ին «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայով բախվել են Արտաշատյան խճուղու թիվ 88 հասցեում գտնվող ՃՈ անշարժ պահակետի պատին, ինչի հետեւանքով ուղեւոր Մխոն տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Վնասի չափը պարզվում է: Հրաչյա Գ.-ն ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից