ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվն աճել է. ԱՎԾ
Գրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում շարունակում է աճել: 2017թ. հունվար- հոկտեմբերին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է՝ 16 062, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 601-ով ավելին է: 2016թ. հունվար- հոկտեմբեր գրանցվել է թվով 15 461 հանցագործության դեպք: Այս մասին տեղեկանում ենք ԱՎԾ 2017թ. հունվար-հոկտեմբերի հրապարակումից:
2017թ. հունվար- հոկտեմբերին գրանցված հանցագործություններից 8 752 -ը ոչ մեծ ծանրության է, միջին ծանրությանը՝ 5 063, ծանր՝ 2 092, որը 131-ով ավելին է նախորդ տարվանից: Առանձնապես ծանր հանցագործությունները 155 է, որը 7-ով նախորդ տարվա համեմատ պակաս է:
Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 4 064, այդ թվում սպանություն՝ 41, 23 սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը՝ 910:
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 81 -ն են, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 20, նախորդ տարվա 21 -ի փոխարեն:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 2 776 -ը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 6 206:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից