Սպասվում է էական գնաճ
«ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է էական գնաճ: Արդեն առաջիկայում, ինչպես նշված է ԿԲ-ի 2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, գների աճին կնպաստի մի քանի գործոն:
Ըստ ԿԲ-ի՝ հասարակության մոտ նկատվում է «կարճաժամկետ գնաճային սպասումների աճ, ինչին նպաստում են շուկայում որոշ առաջնային սպառման ապրանքների բարձր գնաճի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը և հնչեցվող տարատեսակ մեկնաբանությունները»: Հասկանալի է, որ խոսքը մասնավորապես վերաբերվում է կարագի, մեղմ ասած, թանկացմանը:
Հաջորդ գործոնը, որը կարող է նպաստել գնաճին, պայմանավորված է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ և հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներով: ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրով սահմանված էր մոտ 800 անուն ապրանք, որոնց նկատմամբ երրորդ երկրներից Հայաստան ներմուծելիս ժամանակավորապես չէին գործում ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը: Հունվարի 1-ից այդ ապրանքներից որոշների մաքսատուրքը կբարձրանա: Խոսքը վերաբերում է հիմնականում թռչնի մսին: Այստեղ կունենանք մաքսատուրքի մոտ 4 տոկոսի աճ: Կբարձրանա նաև դեղագործական որոշ տեսակների մաքսատուրքերը մոտ 2 տոկոսով: Մանածագործական իրերի խմբում էլ որոշ ապրանքների մաքսատուրքը կաճի մոտ 3 տոկոսով:
Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետևանքով մի քանի ապրանքատեսակ կթանկանա ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետևանքով: Եթե, օրինակ, ծխախոտի կամ օղու թանկացումը կարելի է նորմալ, ինչ-որ տեղ նույնիսկ դրական երևույթ համարել, ապա նույնը հնարավոր չէ ասել բենզինի ու սեղմված բնական գազի (ավտոգազի) պարագայում:
Եթե ներկայումս 1000 լիտր բենզինի ակցիզային հարկը 25 հազար դրամ է, ապա հունվարի 1-ից կդառնա 40 հազար դրամ: Սեղմված գազի պարագայում ներկայումս ակցիզային հարկ չկա, իսկ հունվարի 1-ից յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի պարագայում կգործի 25 հազար դրամի ակցիզային հարկ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից