Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը Հունաստանում միմյանց են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ Արսեն Թորոսյանը Օձուն գյուղում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները Օգոստոսի 6-ին  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026 Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ- ն այսօր կկանգնեցվի շոգի ու երաշտի պատճառով Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը․ հասցեներ Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջի Աննա Վարդապետյանն Օձունում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնին

Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀունաստանում միմյանց են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռԱրսեն Թորոսյանը Օձուն գյուղում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնինՀնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորություններըՕգոստոսի 6-ին  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ- ն այսօր կկանգնեցվի շոգի ու երաշտի պատճառովԼիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԿդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը․ հասցեներԹրամփը հայտարարել է Իրանի հետ նոր բանակցությունների հնարավորության մասինՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԱննա Վարդապետյանն Օձունում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կինեն Երևանում և մարզերումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էՆիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիրՍահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններWildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլիՈւկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունըԵվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել էԳանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգությունՄյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզՄենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլԲալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱնգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներՔրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձՈւրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազարՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱնձը հաստատող բիոմետրիկ նոր փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվումԻտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներԿրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջևԼիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներՌուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. ԶելենսկիԱբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոնBP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր«Ալաշկերտը» ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանումՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըԱմասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայրԷլեկտրոնային առևտրի օպերատորների պահեստները պետք է ունենան առնվազն 600 քմ տարածք և շուրջօրյա տեսահսկում․ նախագիծՄահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո ԲարեզինՀայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ումԿարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունըԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասինՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան
Մամուլ

«Հեսա էս երկրում ոչ մի հայ չի մնա, սաղ պարսիկ եւ չինացի կլինեն». ո՞վ է թեժացնում «լացուկոծը»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինչու եմ ես գերադասում «համացանցային» տաքսին սովորականից, առավել եւս՝ պատահականից: Նախեւառաջ այն պատճառով, որ վարորդներն այդ տաքսիներում լռում են՝ բացի «բարեւից» եւ «ցտեսությունից», էլ ոչ մի բառ չեն ասում: Ենթադրում եմ, որ այդ մարդիկ նույնպես, ինչպես եւ ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները, խնդիրներ ունեն, դժգոհ են իրենց ցածր եկամուտներից, օլիգարխներից, իշխանություններից եւ այլն: Պարզապես այդ վարորդները գերադասում են (կամ ցուցում ունեն) իրենց զուսպ եւ արժանապատիվ պահելու:

Եթե դուք նստում եք «սովորական» տաքսի, ապա գրեթե պարտադիր է, որ վարորդն արտասանի հետեւյալ նախադասությունից որեւէ մեկը՝ «հեսա էս երկրում ոչ մի հայ չի մնա, սաղ պարսիկ եւ չինացի կլինեն», «արա, էլի բռնին՝ ամեն ինչ թանկացրին», «գոնե հույս կա՞, որ լավ կլինի»: Եթե դուք «տոն տաք» այս խոսակցությանը եւ նույնպես սկսեք «վայ-վույ» անել, ապա վստահ եղեք՝ տաքսիստն ամբողջ երթուղու ընթացքում ձեզ կպատմի զանազան ֆանտաստիկ դրվագներ Հայաստանի նորագույն պատմությունից՝ սկսած նրանից, որ «Լեւոնը սաղ զավոդները փակեց եւ ստանոկները լոմի գնով ծախեց Պարսկաստան»:

Ես որեւէ ձեւով չեմ արձագանքում այդ տրտունջներին՝ որեւէ իմաստ չեմ տեսնում բանավիճելու ընդհանրապես, առավել եւս զրույցի բռնվելու տեղեկացվածության եւ նախապաշարումների այդ աստիճանն ունեցող մարդկանց հետ: Քաղաքական, հասարակական գործիչներն այդ խոսակցություններին «տոն են տալիս», որովհետեւ այդ քաղաքացիներն իրենց ընտրողներն են, իրենց պոտենցիալ համակիրները, եւ նրանք խնդիր ունեն ոչ թե կրթելու կամ ճշմարտությունը բացատրելու, այլ հակառակը՝ փորձում են թեժացնել նախապաշարումների կրակը:

Վերջերս Բրայան Թրեյսիի մոտ կարդացի՝ «ցանկացած քաղաքական դեմագոգիայի հիմքում դրված է նախանձը»: Իսկապես՝ եթե ես չեմ լցվում նախանձով, տեսնելով, ասենք, ներկա կամ նախկին վարչապետների դղյակները, ապա ինձ շատ դժվար կլինի քաղաքական մանիպուլյացիայի ենթարկել:

Միանգամից հստակեցնեմ՝ խոսքը քաղքենիական տրտունջների եւ նվնվոցների մասին է, ոչ թե կազմակերպված քաղաքական եւ հասարակական բողոքի (իհարկե՝ եթե այդ բողոքը խաղաղ է, անզեն): Կարեւոր չէ, թե ինչի համար են մարդիկ նման ակցիաներով պայքարում՝ թեկուզ «գիտության միջոցով» բանակից ազատվելու համար: Կամ թեկուզ իշխանափոխության համար:

Բոլոր դեպքերում նման ակցիաները ողջունելի են, որովհետեւ ցույց են տալիս, որ մարդիկ, քաղաքացիներն անտարբեր չեն եւ փորձում են այնպես անել, որ իրենց ձայնը հասանելի լինի ողջ հասարակությանը: Իսկ առօրյա լացուկոծը կար կոմունիստների ժամանակ, կար ՀՀՇ-ի ժամանակ, կա այսօր եւ կլինի միշտ: Պարզապես պետք չէ այն ներմուծել քաղաքական դիսկուրսի մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում