«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստան ուղարկել 710 կգ սառեցրած ձուկն ու ծովամթերքը
«Ռոսսելխոզնադզորը» Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արգելել է 710 կգ սառեցրած ձկան եւ ծովամթերքի ձեւակերպումը, որը մատակարարվել էր Հայաստան ուղարկելու համար: Այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկվայի եւ Տուլայի մարզերի վարչության մամուլի ծառայությունը:
««Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկվայի եւ Տուլայի մարզերի վարչությունը «Վնուկովո» օդանավակայանում «Վնուկովո-Կարգո» ԲԲԸ ժամանակավոր պահման պահեստարանում կասեցրել է Հայաստան ուղարկելու համար նախատեսված սառեցված ձկան եւ ծովամթերքի ընդհանուր 710,53 կգ քաշով 2 խմբաքանակի ձեւակերպումը, որոնք մատակարարվել են՝ կից ունենալով Մաքսային միության 2017 թվականի նոյեմբերի 15-ի անասնաբուժական հավաստագրերը: Անասնաբուժական ստուգում անցկացնելիս հայտնաբերվել է արտադրանքի մի մասի անասնաբուժական կից փաստաթղթերի բացակայությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: Բեռնումն արգելվել է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից