Եթե էլէներգիան չի թանկանում, գնաճ, որպես այդպիսին, չկա, ինչո՞ւ է թանկանում ջուրը
Ջրի սակագնի ավելի քան 11 դրամով բարձրացնելու համար որեւէ հիմնավորում չկար։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։՝ անդրադառնալով ջուրը թանկացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը։
«Ինձ հանար ընդհանրապես, անհասկանալի էր ջրի սակագինը ավելի քան 11 դրամով բարձրացումը: Հետո մեզ ասում են` սպառողների վրա դա չի ազդի, իրենք բյուջեից փող են հատկացնում «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ փոխհատուցման ձեւով, որպեսզի «Վեոլիա ջուրը» վնասներ չկրի։ Բայց բյուջեն միայն կառավարությանը չէ, դա բոլորինն է, այսինքն էլի քաղաքացիների գրպանից են այդ փողերը տանում։ Որեւէ հիմնավորում չկա, թե ինչի համար թանկացավ ջուրը. դա պետք է կապված լիներ էլեկտրաէներգիայի գնի փոփոխությամբ, որը չի եղել, գնաճ, որպես այդպիսին , չկա։ Եթե իսկապես հիմնավորեք, մենք կվճարենք, եթե ասեք, որ օրինակ, «Վեոլիան» շատ ավելի մեծ ներդրումներ է անելու, նոր տեխնոլոգիաներ է բերելու, շուրջօրյա ջրամատակարում է ապահովելու, խնդրեմ, բայդ պետական քաղաքականության մեջ հստակություն չկա էդ առումով»,-ասաց Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, 18 թվականը շատ ավելի բացասական է լինելու գնաճի առումով. «Կառավարությունն իր քաղաքականությամբ նպաստում է, որ լինի գնաճ եւ իր նախատեսածից ավելի շատ»,-ընդգծեց տնտեսագետը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից