ՔՊ–ական համայնքապետի քրեական անցյալն ու ներկան. խողովակներ է գողացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում՝ Լիսկայի ազգուտակի արժանի փոխարինողը դարձել։
Մամուլը բազմիցս գրել է նրանց մասնակցությամբ «ռազբորկաների» մասին, որոնք անպատիժ են մնացել, քանի որ մարզի դատախազը Մելիքսեթի որդին է՝ Մասիս Պողոսյանը։
Ամիսներ առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության ընդերք են օգտագործում։
«Ծավալված գործունեության հետեւանքով դեգրադացվել է 6.210 քառակուսի մետր մակերեսով տարածք: Ընդերքօգտագործման ապօրինի այս գործունեության հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս»։ Գործն ուղարկել էին Քննչական, վարույթ է հարուցվել, սակայն մեզ ասացին, որ ապօրինի գործունեությունը չի դադարեցվել։ Ուշագրավ է, որ 2016-ին էլ նույն Ղուլունցը «հափշտակել է Խնածախի ջրհան կայանի խողովակները՝ պետությանը մեկ միլիոնից ավելի վնաս տալով, որի համար տուգանել են աշխատավարձի 600-ապատիկի չափով»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան