Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվել Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Մոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ Մոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմել Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվելԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱնվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Մամուլ

«Մա՛մ, գիտե՞ք, թե ինչ հողեր են, եթե կորցնենք, չեք պատկերացնում, թե ինչեր կկորցնենք». Էրիկ Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Մարտունիում

«Չարաճճի էր, ինչ անեին, նա պետք է ներկա լիներ։ Թախծոտ աչքերով երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսը՝ Էրիկի մայրիկը։ Էրիկը ծնունդով Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին շատ էր սիրում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաները։ «Լավ առաջադիմություն ուներ, միայն օտար լեզուներն էին իրեն հետ թողնում գերազանցիկ լինելուց։ Իններորդ դասարանից հետո ցանկանում էր ուսումը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակել, բայց թույլ չտվեցի։ Փոքրուց սեր է ունեցել զենքի հանդեպ։ Մանկապարտեզում, դպրոցում անգամ իր մոտ պետք է «զենք» լիներ՝ մատիտներից, քանոններից պատրաստված։ Ամուսինս զինվորական է եղել, շատ լավ էի հասկանում, որ իրեն բարդ կյանք է սպասվում։ Ասում էի՝ Էրո՛ ջան, երկրորդ անգամ չեմ ուզում նույն դժվարությունների միջով անցնենք։ Դեռ չգիտեի, թե ինչ է լինելու»։ Դպրոցն ավարտելուց հետո Էրիկը որոշում է՝ կգնա բանակ, կվերադառնա, բարձրագույն կրթություն կստանա։ Մայրիկի խոսքով, ծրագրավորում էր սովորելու։ «Բանակ գնալուն երևի վեց ամիս էր մնացել, որոշեց, որ պետք է վարորդական վկայական ստանա։ Մեքենա վարել շատ էր սիրում, իրեն «Շումախեր» էին ասում։ Սովորեց, քննությունը գերազանց հանձնեց, ծառայության ժամանակ էլ վարորդ էր»։

2020 թվականի հունվարի 19-ին Էրիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մարտունի 2-ում։ «Այնքան ուրախ է մեկնել ծառայության։ Իրեն պետք է 2019 թվականի դեկտեմբերին զորակոչեին, հետաձգեցին։ Երջանիկ էի, որ Ամանորը մեզ հետ է անցկացնելու։ Նա նեղվել էր՝ շուտ կգնայի, շուտ կվերադառնայի։ Արցախում ծառայելու ժամանակ երեք ամիս՝ հունիսից օգոստոս, դիրքերում էին մնացել, քանի որ համավարակ էր։ Ինձ ասում էր. «Մա՛մ, չեմ էլ ուզում իջնել դիրքերից, այստեղ է ծառայությունը։ Այստեղ ես զգում, որ տղամարդ ես»։ Երանության գրկում էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Մինչ դա մեծ տղայիս ասել էր, որ պատերազմ է սկսվելու։ 27-ի առավոտյան արթնացանք, մեր առօրյա գործերով էինք զբաղված, մեծ տղաս եկավ՝ մա՛մ, Արցախում պատերազմ է։ Ամեն ինչ թողած՝ իրեն էինք զանգում։ Հեռախոսը ձեռքիս սպասում էի իր զանգին, «մամ» բառին էի սպասում։ Երեկոյան ժամը յոթի կողմերն էր, հեռախոսի էկրանին «Բալես» գրվեց, երկրորդ զանգին չսպասեցի, պատասխանեցի՝ Էրո՛ս, ո՞նց ես, ի՞նչ կա։ «Մամ, ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես իրար խառնվել»։ Ու լիաթոք ծիծաղով սկսեց խոսել՝ մի երկու հատ կրակոց էր, անցավ։ Բայց հեռուստացույցով հետևում էինք լուրերին, պարզ էր, որ պատերազմ է։ Էրիկս ասաց, որ Մարտունիում հանգիստ է։ Խաբեց, այդ պահին արդեն դիրքերում էր։ Ինձ իբր հանգստացրեց։ Զանգահարել էր եղբորը. «Դիրքերում ենք, լայնածավալ պատերազմ է, Արցախում ոչ մի տեղ էլ հանգիստ չէ։ Բայց հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու, պատրաստ ենք պատերազմին»։ Եվ այդպես ամեն օր սպասում էի իր զանգին։ Զանգում էր, խոսում էինք, հետո նորից նույն վիճակն էր, կրկին իր զանգին էի սպասում։ Երբ հարմար չէր լինում, չէր զանգում, այդ օրը մեռած մարդիկ էինք»։

Էրիկն անմահացել է Մարտունիում հոկտեմբերի 29-ին՝ իր ծննդյան օրվանից երկու օր առաջ։ «Անընդհատ ասում էի՝ երանի զինադադար լինի, հասնեմ քո մոտ։ Էրիկս իր ծննդյան օրն անչափ շատ էր սիրում։ Դեռ օրեր առաջ հյուրերի ցուցակը կազմում էր, մեզ էլ ասում էր, թե քանի հոգու է հրավիրել։ Պատերազմի թոհուբոհի մեջ ասաց. «Հիշում ես, չէ՞, մա՛մ, հոկտեմբերի 31-ին ծնունդս է»։ Հարցրեցի՝ ո՞նց կարող եմ տորթը հասցնել, որ դրանով ուրախանաք, նշեք ծնունդդ։ Էրոս ասաց. «Մամ, հիմա ծննդյան օրերին պեչենիների վրա ենք մոմ դնում և փչում։ Դե, սալ յուտն էլ անպակաս է»»։

Էրիկը պատերազմի օրերին եղել է Հադրութում, Ջրականում, Դրմբոնում, Վարանդայում։ Վարորդ լինելով՝ զորքի հետ ամենաթեժ կետերում է եղել։ «Հրամանատարն ասում էր՝ կարծես Մոնթեն լիներ, կարողանում էր բոլորին կառավարել։ Զինվորները նայում էին Էրոյին՝ կարո՞ղ ենք անցնել այս հատվածը։ Եվ անցնում էին կրակների միջով։ Բազմիցս շրջափակման մեջ էին ընկել ու դուրս եկել։ Հոկտեմբերի 23-ին Վարանդայում (Ֆիզուլի) ընկել էին շրջափակման մեջ։ Վիրավորվել էր, բայց բուժկետ չէր գնացել. «Քերծվածքների համար բուժկետ չեմ գնա, ձեզ հետ դիրքեր եմ բարձրանալու»։ Մեքենաներն ու զենքերը մնացել էին չեզոք գոտում։ Կա՛մ զոհվելու էին, կա՛մ պետք է մի ճար անեին։ Էրիկը կարողանում է զենքով լի մեքենան դուրս բերել այդ գոտուց և տղաներին հանել շրջափակումից։ Այդտեղ զոհվել էր իրենց հրամանատարը։ Ասաց՝ մեզ պահող ու պաշտպանող հրամանատարն էր։ Հոկտեմբերի 26-ին շրջափակումից դուրս էին եկել, հասել Մարտունի։ Այդ բոլոր մանրամասները նա միայն եղբորն է ասել, այն էլ՝ նրա համար, որ եթե իրեն մի բան պատահի, եղբայրն իմանա, թե որտեղ իրեն փնտրի»։

Վերջին անգամ Էրիկն ընտանիքի անդամների հետ զոհվելուց մի քանի ժամ առաջ է զրուցել։ «Իր հորեղբոր որդին էլ էր զոհվել, նա էլ կամավոր էր։ Հազիվ էինք իր հետ երկու բառ կարողանում խոսել։ Զրույցների ժամանակ հարցնում էր, թե պապան ուր է։ Ամուսինս Ջրականում է եղել, փորձեց իրեն հասնել, բայց Էրոս իր տեղը չէր ասում. «Բոլորիդ տեղն այստեղ եմ, սա ձեր 90-ականների կռիվը չէ»։ Ընկերը պատմեց՝ վերջինը Նարեկի՝ մեծ տղայիս հետ են խոսել, հետո հեռախոսներն անջատել են ու գրոհը սկսվել է. «Կրակներից ամբողջ Մարտունին լուսավորվում էր»։ Լուսաբացին է Էրիկս զոհվել։ Սնարյադն ընկել է, խրամատում եղել են Նորիկը, Էրիկն ու Արտակը։ Նորոն տեղում զոհվել է, Էրոն թիկունքից վիրավորում է ստացել։ Իջեցրել են իրեն, ասել է՝ ինձ թողեք, լավ եմ, Նորոյին իջեցրեք, որ մարմինը չմնա վերևում։ Մտերիմ ընկերներ էին։ Նահանջ հրաման է եղել։ Տղաներն ասում են՝ Էրոյին թողել ենք Ալեքսի մոտ, բարձրացել Ուլ յանասար կոչվող բարձունքը. «Բարձրանում էինք, ներքևում պայթյուններ էին»։ Մինչ տղաները իջել են, Էրիկն արդեն զոհված է եղել ականի պայթյունից»։

Ընտանիքին Էրիկն ասել էր՝ գուցե կապ չլինի, չի կարող զանգահարել, բայց թող հանգիստ լինեն։ Իսկ մայրիկն ասում է՝ երբ որդին ծննդյան օրը մայրիկին չի զանգահարել, կասկածները սկսել են անհանգստացնել նրան։ «Իր հեռախոսահամարն անհասանելի էր, սկսեցինք զանգահարել ընկերներին, ոչ ոք մեզ ճիշտը չէր ասում։ Հրամանատարը պատմեց՝ վիրավորները շատ էին, փորձում էինք իրենց օգնել։ Որոշում են կայացնում տղաների մարմինները փաթաթել և պահել։ Նոյեմբերի 7-ն էր, տեղեկություն չկար։ Ամուսինս, տղաս և եղբայրս մեկնեցին Արցախ։ Իրենց չէին ասել, որ տղաները զոհվել են, ասել էին, որ սպասում են նրանց իջնելուն, դիրքը բարձր է, կապ չկա։ Որոշ ժամանակ հետո մեկը մոտեցել էր ավագ որդուս և ցավակցել, այդ պահին ամեն ինչ պարզ էր դարձել: Նոյեմբերի 9-ին հրադադարը կնքեցին, այդ ժամանակ ասացին, որ չեզոք գոտում են տղաները մնացել։ Նոյեմբերի 21-ին Կարմիր խաչը մտավ այդ հատված, Էրիկիս դուրս էին բերել։ Հետո սպասում էինք ԴՆԹ հետազոտության պատասխանին։ Չնայած մեր երեխային ճանաչել էինք, բայց ասացին, որ առանց հետազոտության մարմինը մեզ չեն տա։ Դատաբժիշկը մեզ իր գլխի հատվածը ցույց չտվեց՝ ինչպես գիտեք ձեր սիրուն Էրիկին, այդպես հիշեք իրեն։ Իր մարմինն էր, գրպանում իր իրերն էին, զինգրքույկը։ Դեկտեմբերի 17-ին պաշտոնապես հաստատվեց իր ինքնությունը։ Ամուսնուս ասում էի՝ ծանոթներ ունես, դիմիր, գիտենք, որ մեր երեխան է, թող շուտ անեն հետազոտությունը։ Ամուսինս ասաց՝ երբ գնում եմ ու այդքան մայրերի ու հայրերի եմ տեսնում, որոնք պատասխանի են սպասում, չեմ կարող նման բան անել»։

Ընտանիքի երեք զավակներն են Նարեկը, Էրիկը և Արեգը։ «Երբ տղաներս դռնից ներս են մտնում, սպասում եմ, որ հիմա Էրիկս էլ է ներս մտնելու։ Ապրելուս ուժը Էրիկս է։ Ապրում եմ, որ իրեն ապրեցնեմ։ Էրիկս գիտակցված մահվան է գնացել։ Երբ իրեն ասում էի՝ Է՛ր ջան, քեզ խնայիր, արձագանքում էր. «Մա՛մ, գիտե՞ք, թե ինչ հողեր են։ Եթե կորցնենք, չեք պատկերացնում, թե ինչեր կկորցնենք։ Սրանք Մոնթեի դիրքերն են, իսկ Մոնթեի դիրքերը միշտ անառիկ պետք է մնան՝ թեկուզ մեր կյանքի գնով։ Եթե զոհվենք, բոլորս ենք զոհվելու»։ Երբ շրջափակումից դուրս էր գալիս, ասում էր. «Մա՛մ ջան, աղոթիր, քո աղոթքի շնորհիվ եմ ես ողջ մնացել»։ Բայց այդքան պայքարելուց հետո...»։

Հ. Գ. - Էրիկ Գալստյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Տիգրան Մեծ», հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Ակնալիճի պանթեոնում։