«Վերջին օրերին բուռն քննարկվեց Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի՝ մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցը:
ՔՊ վարչության նիստից հետո նա լրագրողների հետ վահագնալեքսանյանական ոճով զրույցում քաղաքական կոշտ որակումներ էր հնչեցրել նախկին նախագահների եւ նրանց թիմերի հասցեին, Սերժ Սարգսյանի մասին անունով էր խոսել։ Ջաբրայիլը (Մեխակավան) ազատագրած հոր՝ հանգուցյալ հրամանատար Մեխակ Մեխակյանի պատգամն ուրանալու մասին հարցից էլ քաղաքապետի թեկնածուն ընկել էր ցայտնոտի մեջ եւ ասել, որ Արցախը ոչ թե իրենց թիմն է հանձնել, այլ՝ նախկինները․ «Իմ հոր եւ իր մարտական ընկերների արյունով շահած հայրենիքը նախկինները կեղեքել են, Արցախը, արցախցուն հարստահարեցին, էսօր փոխանակ ամաչեն, գլուխները կախեն, մեծ-մեծ խոսում են․․․»։
Իրականում Մեխակյանն ինքն էլ է այդ «կեղեքիչ իշխանությունների» մաս կազմել, պետական ապարատում է աշխատել: Մենք տեղեկացանք, որ նա եղել է Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի օգնականը, ապա Կադաստրի կոմիտեից տեղափոխվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Երբ նախկինների «ամենակարկառուն» ներկայացուցիչ Զախարյանը նախարար է նշանակվել, Արգիշտիին էլ իր հետ է տարել։
Նրան ճանաչողները պատմում են, որ ժամանակին երիտկարիերիստը երազում էր Սերժ Սարգսյանին մոտիկից տեսնել, բայց այսօր նրա մասին անունով է խոսում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան