Արձակուրդից չեկած՝ նորից արձակուրդ է գնացել
Հրապարակ» թերթը գրում է․ «Հերթական արձակուրդից 2,5 ամիս անց վերադառնալուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այժմ կրկին արձակուրդում է՝ արձակուրդից կվերադառնա հոկտեմբերի 13-ին։
Նրա թիվ մեկ խնդիրը պետք է լիներ դատավորների անկախությունն ապահովելը, որոնք անպաշտպան են մնացել Նիկոլ Փաշինյանի իշխանության կամայականությունների առաջ եւ գլուխները կախ՝ կալանք են տալիս ընդդիմադիրներին` դրա համար չունենալով ոչ մի հիմք։ Իսկ Աթաբեկյանը 2,5 ամիսը մեկ արձակուրդ է գնում՝ կարծես իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ «օկ» է։
ԲԴԽ-ից հաստատեցին նախագահի` արձակուրդ մեկնելու վերաբերյալ տեղեկությունը, նշեցին, որ սա նրա ամենամյա հերթական արձակուրդի մի մասն է։
ԲԴԽ նախագահ Աթաբեկյանին արձակուրդի ընթացքում փոխարինում է ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը։ Մեր հարցին, թե ԲԴԽ նախագահն այժմ արձակուրդում է որպես նախագա՞հ, թե՞ որպես դատավոր, ասացին, որ ԲԴԽ նախագահին ու դատավոր անդամներին արձակուրդ տրամադրվում է միայն որպես դատավորի, ԲԴԽ-ի կողմից առանձին տրվող արձակուրդ օրենքը չի նախատեսում։ Ստացվում է, որ ԲԴԽ նախագահն արձակուրդ է ստացել Վճռաբեկ դատարանի նախագահից, քանի որ վճռաբեկի դատավոր է»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան