«Այս տարվա հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին անհետեւանք չի մնացել. Դատախազությունը գործի է անցել:
Հիշեցնենք՝ նա ամբիոնից բառացի ասաց.«Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։
Վարչապետի այս խոսքերը հետեւեցին այն հարցազրույցին, որտեղ Վարդան Ղուկասյանը, իր ոճով, նշել էր, թե Հայաստանը պետք է միութենական կազմի մեջ մտնի՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ավելի ուշ նա պարզաբանեց, որ բոլոր երկրներն էլ, նաեւ խոշոր եւ զարգացած, պետք է լինեն որեւէ միութենական կազմում՝ ՆԱՏՕ, ԵՄ կամ ՀԱՊԿ: Սակայն քաղաքական այս քննարկումը ստացավ իրավական ընթացք։
Երեկ հայտնի դարձավ, որ Դատախազությունը սկսել է ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի՝ մամուլում տեղ գտած հայտարարությունները։ Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ իրավական գնահատման նպատակով։Այսպիսով՝ խոսքի ազատությունը կրկին հայտնվել է իրավական գործընթացների կենտրոնում։ Եթե ընթացքը վերածվի քրեական գործի, ապա սա կլինի հերթական դեպքը, երբ քաղաքական կարծիքի արտահայտման համար անձինք ենթարկվում են քրեական հետապնդման։
Հիշեցնենք՝ նմանատիպ պատմությունների կիզակետում արդեն հայտնվել էին Սամվել Կարապետյանը եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ իրենց հրապարակային հայտարարությունների համար:Դատախազությունը, կարծես, խոսքի ազատության սահմանները փորձում է գծել ոչ թե օրենքով, այլ վարչապետի հրահանգներով։ Եվ օրըստօրե մեր երկրում կարծիք արտահայտելը դառնում է քրեորեն հետապնդելի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան