««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծաղկաձորի փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանը, ով համարվում է առաջին փոխքաղաքապետը, վերջին օրերին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Լուրեր կան, որ սեպտեմբերի սկզբին Կոտայքի մարզպետարանի շենքի դիմաց, օրը ցերեկով փոխքաղաքապետը, նրա բանակային տարիքի որդին եւ ընկերները դաժանորեն ծեծել են ծաղկաձորցի մի տղայի: Նա ստացել է բավականին ծանր վնասվածքներ հատկապես գլխի շրջանում: Ավելի ուշ միջադեպի վայր է ժամանել ոստիկանությունը, եւ հարուցվել է վարույթ։ Քանի որ բռնություն գործադրող կողմը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ են, քննությունը տեղից չի շարժվում:
Ո՛չ դատախազությունը, ո՛չ Քննչական կոմիտեն փութաջանություն չեն դրսեւորում ՔՊ-ականներին բերման ենթարկելու, պատժելու համար:
Ծաղկաձորից մեզ փոխանցեցին, որ Եղիազարյանը մշտապես պարծենում է, թե իր հովանավորը ՔՊ խմբակցության պատգամավոր, ծաղկաձորցի Վաղարշակ Հակոբյանն է, ում աջակցությամբ էլ նա նշանակվել է բարձր պաշտոնի: Սակայն մեզ, ցավոք, չհաջողվեց Հակոբյանի հետ զրուցել` պարզելու եղելությունը: Չկարողացանք նաեւ փոխքաղաքապետին գտնել` թեեւ գործադրեցինք բավարար ջանքեր»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան