Ինչու է բենզինը 10 դրամով թանկացել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի համաձայն՝ մայրաքաղաքի որոշ բենզալցակայաններում 10 դրամով բարձրացել է բենզինի գինը: Այս մասին «ՀԺ»-ին տեղեկացրեցին հանձնաժողովից՝ անդրադառնալով բենզինի գնի թանկացման վերաբերյալ մեր հարցին: Հանձնաժողովի փոխանցմամբ՝ 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինը 400 դրամի փոխարեն վաճառվում է 410 դրամով:
«Քանի որ առկա են գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ, ապա ՀՀ մրցակցային մարմինն իր լիազորությունների շրջանակում վերահսկողություն է իրականացնում այս շուկայում: Նշենք, որ ոլորտում խոշոր ընկերություններ են հանդիսանում՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Սի Փի Էս Օիլ քորփորեյշնը», ինչպես նաև «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն: Միջազգային շուկաներում բենզինի գնի դինամիկան, ինչպես նաև տնտեսվարողների ձեռքբերման փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո միայն հնարավոր կլինի գնահատական տալ փոփոխության վերաբերյալ»,- ասված է մեզ տրամադրված պարզաբանման մեջ:
Մեր հարցին ի պատասխան էլ «Ֆլեշ» ընկերությունից հայտնեցին, որ այսօր իրենց բենզալցակայաններում վաճառվող ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրն արժե 410 դրամ, իսկ պրեմիում տեսակի բենզինը՝ 430 դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից