Յուղոտ պաշտոն. Արտաշատի քաղաքապետի նոր նշանակումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանը նախօրեին աշխատանքից ազատել է նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կադրերից մեկին՝ «Արտաշատ համայնքի բնակարանային տնտեսություն» ՍՊԸ տնօրեն Վազգեն Հովհաննիսյանին: Հովհաննիսյանն ինքն է դիմում ներկայացրել, որը ներկայացվել է ավագանու արտահերթ նիստում: Այս յուղոտ պաշտոնում նշանակված անձը Մկրտիչ Ալբերտի Ղազարյանն է՝ Բենիամինյանի մտերիմ շրջապատից:
Նշենք, որ հիշյալ ՍՊԸ-ն ստեղծվել էր Արգամ Աբրահամյանի օրոք՝ 2016-ին, որի նպատակն է համայնքին պատկանող կոմունալ կառույցների, բնակֆոնդի, բնակելի շենքերի եւ շինությունների պահպանման, շահագործման եւ վերանորոգման աշխատանքների կազմակերպման եւ կատարման միջոցով շահույթ ստանալը: Ընկերության գործունեության ժամկետն անսահմանափակ է (Պետռեգիստրում 1995թ. գրանցված է նաեւ «Արտաշատ համայնքի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ն):
Նկատենք, որ ավագանու որոշմամբ արդեն մի քանի բնակարան է նվիրվել համայնքի բնակիչներին: Վերջին թարմ դեպքը նախօրեին էր: Ավագանու արտահերթ նիստում, ընդառաջելով համայնքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակչի՝ համայնքապետարան հասցեագրված 16.11.2017 թ. դիմումին, համայնքի սեփականությունը հանդիսացող 38.04 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը որոշվել է նվիրել բնակչին: Որպես ժամանակավոր կացարան, բնակիչն այդտեղ ապրել է 1994-ից:
Չտեսնված օպերատիվություն է՝ բնակարան նվիրելու խնդրանքով դիմում ես հղում համայնքապետարան, եւ 13 օր անց, առանց ձգձգումների ու քաշքշուկների, դիմումդ բավարարվում է: Ավագանու այս տարվա նախորդ նիստերում համայնքային սեփականություն հանդիսացող այլ բնակարաններ էլ են նվիրվել: Մասնավորապես՝ Մխչյան փողոցի (այս փողոցի հասցեներից մեկում է ներկայում հաշվառված նաեւ Բենիամինյանը) 119 բազմաբնակարան շենքի 38,97 քմ մակերեսով, Շահումյան փողոցի շենքերից մեկի 20,56 քմ մակերեսով բնակարանները:
Մեկ տարի առաջ էլ, երբ քաղաքապետն Արգամ Աբրահամյանն էր, բնակարանների հերթական նվիրատվությունները տեղի ունեցան: Մասնավորապես՝ Դուրյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի 74,55 քմ մակերեսով եւ դարձյալ Շահումյան փողոցի թիվ 2 շենքի 51,66 քմ մակերեսով բնակարանները նվիրվեցին համայնքի բնակիչներին: Նախանձելի առատաձեռնություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից