«Երեկ՝ երեկոյան, ազատումների եւ նշանակումների ժամ էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աննա Մկրտումյանին ազատել էր առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մկրտումյանը գործադիրում ավելի յուղալի պաշտոնում է նշանակվելու։ Նրան առաջիկայում նշանակելու են Միասնական սոցիալական ծառայության նորանշանակ պետ, Արսեն Թորոսյանի ընկեր Արտյոմ Սմբատյանի տեղակալի պաշտոնում։
Թորոսյանի կադրային ջարդից հետո կարծես թե թափուր տեղերն արագ-արագ լրացվում են։Մկրտումյանը տեսչությունում տեղակալ է նշանակվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին. օրեր անց կլրանար նրա պաշտոնավարման 2 տարին։
Իսկ ինչ ունեցվածք է հասցրել ձեռք բերել Աննա Մկրտումյանը: 2021 թվականին նա գնել է բնակարան եւ ավտոկայանատեղի Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։
2021թվականն այնքան բեղուն է եղել Մկրտումյանի համար, որ նույն տարում, բացի բնակարան եւ ավտոկայանատեղի գնելուց, նա ձեռք է բերել նաեւ 2014 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։Աննա Մկրտումյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2, 325 եվրո եւ գրեթե 1,6 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,5 մլն դրամ։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից Մկրտումյանը ստացել է 11 մլն 393 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է եղել եւ ամբողջ տարվա միակ եկամուտը։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 572 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Նրա հանգստի համար ճանապարհածախսը կազմել է 2 մլն դրամ։
Անշարժ գույքը վերանորոգելու համար Աննա Մկրտումյանը հատկացրել է 2,5 մլն դրամ»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան