«Չնայած տարեսկզբին հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը կշարունակվի Տավուշից, սակայն, մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը պնդում է, որ այն շարունակեն Սյունիքից։
Վաշինգտոնյան համաձայնագրից հետո Ադրբեջանը շտապում է կյանքի կոչել, Ալիեւի բնորոշմամբ, «Զանգեզուրի միջանցքը», ու թերեւս այս նպատակով ակտիվություն է նկատվում նաեւ սահմանազատման հանձնաժողովների շփումներում։Օրերս հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի ղեկավարությամբ կայացել են «փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք, Ադրբեջանի Հանրապետության տարածք»։
ՀՀ ԱԳՆ-ից նաեւ հայտնեցին․ «2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների /հատվածամասերի սահմանազատման, ականազերծման, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման եւ դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով»։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ հավելյալ պարզաբանեցին՝ հանդիպումը կայացել է Սյունիքի մարզի եւ Զանգելանի շրջանի հարավային մասերում։Մեր տեղեկություններով՝ կողմերն ուղղաթիռով նախ Մեղրիում են հանդիպել, ապա, որպես «ԱդրբեջանիՀանրապետության տարածք», այցելել են Արցախ: Մեզ պատմեցին, որ աննկարագրելի զգացում է պատել հանդիպման մասնակիցներին, սակայն որեւէ մեկը որեւէ բառով չի արտահայտել դա։ Ադրբեջանական կողմի պահանջով, որոշել են սահմանազատումը շարունակել Սյունիքում: Ընդ որում, Որոտան-Շուռնուխ ճանապարհը վերադարձնելու հարցը քննարկելիս ադրբեջանցիները հայտարարել են, թե դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ հայկական կողմը դրա այլընտրանքն արդեն կառուցել է:
Վերջնական համաձայնություն այս հարցում դեռ չկա, սակայն, ասում են, խնդիրը միայն ճանապարհը չէ, այլ տարածքների հարցում էլ Ադրբեջանը նկրտումներ ունի։ Շատ պահանջում է, որ մի քիչ պակասի վրա համաձայնության գա»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան