Մինչեւ 2018-ի ավարտը ռուսական գազի գինը Հայաստանի համար կմնա անփոփոխ՝ 150 դոլար՝ 1000 խմ-ի համար
ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ բնական գազի առաքման գներին վերաբերող նախագիծը, որը վերնագրված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»:
Նախարարը նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՌԴ ու ՀՀ վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, որով սահմանվել է, որ այս համաձայնագիրն ամրագրվում է այս փոփոխությամբ: «Մինչեւ 2018 թվականի ավարտն այս փոփոխությամբ ՀՀ ներկրվող ռուսական բնական գազի գինը մնում է անփոփոխ»,-ասաց նա՝ հավելելով, որ գազի գինը 2018-ին եւս կլինի 1000 խ/մ 150 դոլար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ տարի մի շարք սպառողների, համայնքների համար տրվել էր դիֆերենցված մոտեցում: «Հաջորդ տարի ինչ-որ քայլեր պիտի կատարվեն, որ դա նույնը մնա: Մեր կառավարությունն այստեղ ունի՞ անելիք»,–հարցրեց նա, ինչին ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը բացասական պատասխան տվեց:
Վարչապետը ներկայացրեց արտոնություններին ենթակա խմբերը` վերամշակող ձեռնարկություններ, որոնց թվում են ջերմոցները, սոցիալապես անապահովներ, սահմանամերձ համայնքներ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից