Դեկտեմբերի կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Դեկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում 2000 մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5...-110C, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984 թ.) հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն):
Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987 թթ., 2002 թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև 14... -150C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -320C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -400C (Պաղակն) 1948 թ.:
Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002 թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանն ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:
Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -320C (Արարատ), ցերեկը -160C, Երևանում` -280C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -270C (1953 թ.):
Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թթ., այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21...+220C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+260C (Շնող, Բագրատաշեն, Կապան):
Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38 մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20 մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25 մմ, նախալեռներում` 30 մմ, լեռնային շրջաններում` 60 մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90 մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003 թթ., երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թթ., երբ հանրապետության հովտային շրջաններում ընդանրապես տեղումներ չեն գրանցվել:
Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հյուսիս արևելյան և հարավ արևելյան տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:
Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վ, պոռթկումները` 23 մ/վ:
Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնուքագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից