Ծեծկռտուք Արթիկում. մարմնական վնասվածքներ է ստացել քաղաքապետարանի աշխատակիցը
Shamshyan.com-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ Ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ նոյեմբերի 28-ին, Արթիկ քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Անկախության փողոցի թիվ 36 շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել Արթիկ քաղաքի բնակիչներ, 47-ամյա Արտակ Գրիգորյանի, 39-ամյա Ղևոնդ Գրիգորյանի, 30-ամյա Մխիթար Տոնականյանի և 52-ամյա Թորգոմ Տոնականյանի միջև:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթիկի ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ Մ. Տոնակայանը հարվածել է նաև Ա. Գրիգորյանին պատկանող Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո էլ հարվածել Ա. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանին, ով աշխատում է Արթիկի քաղաքապետարանում՝ որպես ներքին աուդիտի բաժնի պետ, տրվել է դատաբժշկի ուղեգիր:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից