Այդ օրը՝ ժամը 14․25 սահմաններում, 24-ամյա Ա․Ռ․-ն, որը Գյումրու բուհերից մեկի ուսանողուհի է, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ բողոքելով, թե իր նախկին մարզիչ Ս․Ս․-ն հունվար ամսից մինչև օրս Գյումրի քաղաքի տարբեր վայրերում պարբերաբար հանդիպելով իրեն՝ պահանջել է հետ վերադառնալ մարզումների, սակայն, ըստ բողոքավորի, մերժում ստանալով՝ մարզիչը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել, որ կսպանի իրեն կամ կգցի ավտոմեքենայի տակ։ Եվ մինչև ոստիկանությունը կազմված փաստաթղթերն ուղարկում էր Շիրակի մարզային քննչական վարչություն, երկու ժամ անց՝ 16․29-ի սահմաններում, Գյումրի բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Ձախից մեծ ոլոքի միջային կոճի փակ ներհրված կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 66-ամյա Ս․Խ․-ին։ Թոշակառու այս կինը ոստիկաններին հայտնել է, որ վնասվածք ստացել է իր տնակում՝ վիճաբանության ժամանակ՝ վայր ընկնելու հետևանքով։ Նա նշել է, որ «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզիչ Ս․Ս․-ն առանց պատճառաբանության սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել թոռան և դստեր հասցեին, որը նյարդայնացրել է իրեն, ինքը հրել է մարզիչին, մարզիչն էլ՝ իրեն, արդյունքում վայր է ընկել ու ստացել վնասվածք։
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում մարզիչը ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են ու տեղափոխել Շիրակի մարզային քննչական վարչություն։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց