Հանրային մեղադրողը պահանջում է Իշխան Վահանյանին դատապարտել 18 տարի ազատազրկման
«Հետք»-ը գրում է․ ««Ամբաստանյալ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Ջրականի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհետ կորել, գերեվարվել, ինչպես նաև՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեղադրական ճառով հանդես եկավ հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը։
Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է ուսումնական գումարտակի նորակիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։
Ըստ վկայությունների՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։
Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել կամ գերեվարվել է։
«Գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ գտնում եմ, որ ամբաստանյալ Իշխան Վահանյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված է, արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ գնահատականներ, և նա ենթակա է քրեական պատասխանատվության»,- նշեց Գևորգ Ավետիսյանը։
Հանրային մեղադրողը պահանջեց ամբաստանյալ Իշխան Վահանյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով, և պատիժները մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 18 տարի ժամկետով: Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակվող պատժից հանրային մեղադրողն առաջարկեց հաշվանցել վերջինիս կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու՝ 3 տարի 8 ամիս 8 օր ժամկետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց