Մարտուն Գրիգորյանը «կատաղել է»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մի քանի օր առաջ «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կապահովի Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելու համար պակասող ձայները, սակայն չի շտապում հայտարարել ավագանու մանդատից հրաժարվելու մասին:
Հիշենք, որ նա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է եւ չի կարող ավագանու մանդատը համատեղել։ Որ Գրիգորյանի թիմն ու գերդաստանը չեն համակերպվում նրա որոշման հետ, հայտնի փաստ է: Իսկ դաշինքի մաս կազմող կուսակցության` «Միացյալ Հայաստանի» նախագահ Երվանդ Թարվերդյանի օրերս արած հայտարարությունը կասկածներ է ծնել, թե գուցե Մարտունի թիմը սպասում է քաղաքական ինչ-ինչ զարգացումների, որ քաղաքապետ ընտրվի ոչ թե Ղուկասյանը, այլ՝ Մարտուն Գրիգորյանը։
Թարվերդյանը, հիշեցնենք, օրերս Հ1-ի եթերում ասել էր, որ ընդդիմադիրները բոլորն էլ թեկնածու կարող են առաջադրել, ՔՊ-ն էլ պետք է մասնակցի նիստին, ով շատ ձայն հավաքի, նա էլ թող ընտրվի։ Այս հայտարարությունն ընկալվել է որպես ակնարկ, որ ՔՊ-ի աջակցությամբ Մարտուն Գրիգորյանն ուզում է քաղաքապետ դառնալ:
Մենք տեղեկություն ունենք, որ հետընտրական փուլում ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին` իրենց հետ կոալիցիա կազմել եւ դառնալ Գյումրու քաղաքապետ, սակայն մեզ ասացին, որ «Մեր քաղաքը» ոչ միայն ՔՊ-ի հետ ճանապարհ չունի գնալու, այլեւ իրենք լավ հիշում են, թե ինչ կատարվեց Բալասանյան դաշինքի հետ, երբ ՔՊ-ի հետ համագործակցության գնացին, ուստի Գրիգորյանի թիմը չի պատրաստվում համագործակցել իշխանության հետ։
Երեկ Մարտուն Գրիգորյանը նաեւ գրառում արեց․ «Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ եւ ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։
Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու «Մեր քաղաքը» դաշինքի հետ»։ Սակայն չի բացառվում, որ եթե Վարդան Ղուկասյանին մինչեւ առաջին նիստը կալանավորեն, իրավիճակ փոխվի, եւ Գրիգորյանը դառնա քաղաքապետի անցողիկ թեկնածուն»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 ք...