«ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորները դիմել են ՔՊ խմբակցության ղեկավարությանը՝ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու համար:
Ակնհայտ է՝ որքան էլ ՔՊ-ականներն առերեւույթ ցույց տան, թե ամեն բան նորմալ է, եւ մեր երկիրն էլ սկանդինավյան երկրների պես խաղաղ ու անհոգ է, իսկ Փաշինյանն էլ պնդի, թե կյանքը եռում է, միեւնույնն է՝ իշխանականներն իրենց ներսում բաց հարցեր ու անհանգստություններ ունեն:
Ալիեւի սպառնալիքները սառը ցնցուղ էին ոչ միայն հայ հանրության, այլեւ պատգամավորների մեծ մասի համար. ի վերջո՝ Փաշինյանը իրենց վստահեցրել էր, որ երանելի խաղաղություն են կառուցում, բայց, փաստորեն, փուչիկ է այդ թեզը, որը պայթեցրեց Ալիեւը:
ԵՄ անդամության հարցը եւս օդում կախված է: Փաշինյանը մեկ հայտարարեց, թե հանրաքվե չի լինելու, Հայաստանը կմոտենա ԵՄ-ին այնքան, ինչքան թույլ կտա ԵՄ-ն, իսկ հիմա լրիվ հակառակն է անում. Կառավարության նիստում է հարցը քննարկում, ասում, թե 50 հազար հոգին՝ ստորագրող հանրությունը պետք է որոշի ՀՀ եվրոպական ապագան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ահա այս հարցերն ու ներթիմային «ռազբորկաները» պարզաբանելու նպատակով ՔՊ-ականները Փաշինյանի հետ ցանկանում են հանդիպում ունենալ, իսկ թե երբ կկայանա այն, երբ Փաշինյանը կգնա խորհրդարան, որոշված չէ, ՔՊ-ականները սպասում են խմբակցության ղեկավարի պատասխանին»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում