Հայաստանի գործող իշխանությունները սիրում են հաճախակի կրկնել, թե Հայստանը դարձրել են «ժողովրդավարության բաստիոն», թե եվրոպական արժեքներին են դավանում, թե «խոնարհվում են» ՀՀ քաղաքացիների առջև, իբր սիրում են նրանց:
Սակայն մի կողմից՝ յուրաքանչյուր քաղաքացի ամենօրյա ռեժիմով տեսնում է հակառակը, մյուս կողմից՝ փաշինյանական այդ թեզերի հետ համաձայն չէ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը: Դե, բացառությամբ ՔՊին կից մի երկու «կուսակցությունների»:
Նախօրեին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանի հիմնադրած «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝ արձանագրելով, որ իրականում մեր երկրում կոպտորեն ոտնահարվում է Սահմանադրությունը, անտեսվում են մարդու հիմնարար իրավունքները, սահմանափակվում է խոսքի ազատությունը, ճնշվում է ցանկացած այլակարծություն, ոչնչացվում է քաղաքական և տնտեսական ինքնիշխանությունը։
«Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է միակ նպատակը՝ անձնական իշխանության պահպանումը: Այս նպատակին հասնելու համար վարչապետն ու իր շրջապատը պատրաստ են վաճառել հայոց պետականությունը, դավաճանել հայկական խորհրդանիշները, հանձնել բուն հայկական հողերը, անտեսել մեր քրիստոնեական հավատն ու ազգային արժեքները, անտեսել բարեկամ պետությունների և ժողովուրդների հետ պատմականորեն ձևավորված հարաբերությունները:
Ի շահ իրենց կուրատորների` նրանք սիստեմատիկորեն ոչնչացնում են հանրապետության տնտեսական հիմքերը»,-նշվում է հայտարարության մեջ:
Կուսակցությունը նաև կարծիք է հայտնում, որ սեփական ժողովրդի նկատմամբ հալածանքները դարձել են ժամանակակից հայ հասարակության նորմը. «Նրանց գործողությունները մարդկանց մեջ վախ են ներշնչում սեփական ապագայի և իրենց երեխաների ապագայի համար, ծնում են ճակատագրական անտարբերություն և հայրենիքը լքելու ցանկություն:
Դա տեղի է ունենում ռազմական էսկալացիայի իրական սպառնալիքի պայմաններում»: «Համահայկական ճակատ» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից պահանջում է «անհապաղ միջոցներ ձեռնարկել ազգային անվտանգության ապահովման և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ, դադարեցնել սեփական ժողովրդի նկատմամբ հալածանքները, ազատ արձակել մտացածին պատրվակներով դատապարտված բոլոր քաղբանտարկյալներին և սպաներին, դադարեցնել ընդդիմության հետապնդումը քաղաքական դրդապատճառներով, այդ թվում` «Համահայկական ճակատ» կուսակցության անդամների և նրա առաջնորդ Արշակ Կարապետյանի նկատմամբ»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում