Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FT Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները «Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է Մի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվել Ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Հայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներով Ռոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ Կապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետ Թրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակում

Թրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերըԱրմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունըՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը«Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետՈւկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի ՀայաստանՁյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՈւկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, լսել ամերիկյան կողմինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNNՀայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՃամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարել
Մամուլ

Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած ՔՊ-ականների հերքումներին, նիստը, իսկապես, ավարտվել է ծեծկռտուքով՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի միջեւ։

Պատմում են, որ Հայկ Սարգսյանը, որը վերջին նիստերին ստանձնել է երկրի թիվ մեկ բնապահպանի կարգավիճակը եւ կուսակցական ակտիվի նիստերին խոսել անտառահատումների մասին, վերջին նիստի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, թե ինքը կոռուպցիոն սխեմա է տեսնում, որ անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական ճանապարհով գնալ եւ պատժել բոլոր մեղավորներին՝ նախարարից սկսած, մարզպետով վերջացրած։

Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, ընդգծված պաշտպանել է Ղալումյանին, որը նաեւ իր քավորն է, մի քանի անգամ Հայկին փորձել է բերել ավելի թիմային, կառուցողական դաշտ՝ ասելով, որ եթե կա խնդիր, ու կարող են այն լուծել, պետք է մտածել՝ գնալ այդ ճանապարհով, կանգնեցնել անտառահատումների գործընթացը, սակայն Հայկ Սարգսյանը պնդել է, որ պետք է իրավապահները զբաղվեն կատարվածով ու պատժեն մեղավորներին, որ հաջորդ պաշտոնյաների մտքով չանցնի՝ նույն ճանապարհով գնալ։

Ընդ որում՝ Տավուշից բացի, խոսել է նաեւ Արարատի մարզի անտառահատումների մասին, Փաշինյանը դուրս է եկել ափերից, հանդիմանել, թե ուզածդ ինչ է, որ բոլորին դատե՞նք։ Փաշինյանի բացահայտ դիրքորոշումն ազդել է նաեւ կուսակցական շարքերի վրա, Տավուշի եւ Արարատի մարզերում անտառահատումների փաստով իրավական գործընթաց սկսելու հարցը դրել են քվեարկության, սակայն ներկաների մեծամասնությունը կողմ չի քվեարկել։

Քննարկումը ծանր նստվածք է թողել Հայկ Ղալումյանի վրա, նիստի ընթացքում քանիցս հակադարձել է Սարգսյանին, հաշիվ պահանջել իրեն կոռուպցիոն շղթայում դիտարկելու համար, նիստի ավարտից հետո նյարդերը տեղի են տվել, եւ Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի հասցեին է ռեպլիկներ թողել․ վերջինս 90-ականներին բարձր պաշտոններ է զբաղեցրել, 1996-2000 թթ․ կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն է զբաղեցրել, հետո ազատվել է կատարած չարաշահումների պատճառով, մամուլը գրել է, որ այդ ընթացքում, սակայն, Սարգսյանը հասցրել էր «թոշակառուների հաշվին» երկաթբետոնե պարիսպներով դղյակ կառուցել:

Ի դեպ, որը, ըստ Հայկ Սարգսյանի, ամենևին էլ դղյակ չէ, ընդամենը երեք հարկանի առաձնատուն է: Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել եւ հարվածել է Հայկ Ղալումյանին, նա էլ պատասխան է տվել։ Ծեծկռտուքին միջամտել են կանայք եւ բաժանել տղամարդկանց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում