Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները Ռուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասին Հուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվել Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Մոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր

ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումներըՌուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասինՀուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվելԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱնվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
Հայաստան

Հարկ է միասնաբար գործել ու պայքարել. Արամ Ա

Նախօրեին մեծ թվով հավատացյալներ են բարձրացել Սուրբ Աստուածածին Վանք, ուր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեափառ Հայրապետի նախագահությամբ, Սրբոց Նահատակաց բացօթյա խորանի մոտ ուխտի Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Շահէ Արքեպիսկոպոս Փանոսյանը։ Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

«Սուրբ Աստուածածնայ վերափոխման տօնը Ուխտի Օրն է Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին, որ ամէն տարի յատուկ հանդիսաւորութեամբ կը նշուի՝ ժողովրդային լայն մասնակցութեամբ։

Այս տարի, Շաբաթ 17 Օգոստոս 2024-ի երեկոյեան, հաւատացեալներ հոծ բազմութեամբ բարձրացած էին Սուրբ Աստուածածին Վանք, ուր նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեափառ Հայրապետին, Սրբոց Նահատակաց բացօթեայ խորանին վրայ ուխտի Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Շահէ Արքեպիսկոպոս Փանոսեան։
Ս. Պատարագի աւարտին, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, միաբանական թափօրը բարձրացաւ խորան եւ հայ եկեղեցւոյ աւանդութեան համաձայն Աստուածամօր ուղղուած գոհաբանական աղօթքէն ետք, Նորին Սրբութիւնը կատարեց խաղողի ու մատաղի օրհնութեան կարգը։ Յետ արարողութեան, Արամ Ա. Կաթողիկոս տուաւ իր պատգամը։ Ան հաւատացեալներուն ուշադրութիւնը հրաւիրեց հետեւեալ երեք հրամայականներուն վրայ.

Առաջին. աղօթքի հրամայական անհրաժեշտութիւնը։ Աղօթքը, որեւէ կրօնքի պարագային, առաջնահերթ պարտաւորութիւնն է այդ կրօնքին հետեւող հաւատացեալներուն։ Ի՞նչ է աղօթքը։ Աղօթքը, պարզ հասկացողութեամբ, անհատին եւ Աստուծոյ միջեւ յարաբերութիւն է։ Աստուած ի՛նքն է ստեղծիչը կեանքին՝ իր բանական, կենդանական եւ կենսոլորտային արտայայտութիւններով։ Արդ, Ստեղծիչին եւ ստեղծեալին միջեւ յարաբերութիւնը էական է եւ այդ յարաբերութիւնը սովորական իմաստով պէտք չէ ըմբռնել։ Ան սիրով, երախտագիութեամբ ու հաւատարմութեամբ ամրացուած յարաբերութիւն է։

Աստուածաշունչը կարեւորութեամբ կը շեշտէ աղօթքին դերը մարդու կեանքին մէջ։ Նոր Կտակարանը յատկապէս, այնքան յստակութեամբ կը թելադրէ՝ ըսելով «մտի՛ր սենեակդ, ծածուկ կերպով աղօթէ, մի՛ շատախօսեր, խնդրանքներու երկար ցանկ մը մի՛ ներկայացներ Աստուծոյ»։ Աստուած գիտէ մեր դժուարութիւնները։ Եւ, տակաւին, Ան կ՚ըսէ՝ իրարու համար աղօթեցէք, մի՛շտ աղօթեցէք։ Արդ, քրիստոնեան հարկ է աղօթէ իր Ստեղծիչին շնորհակալութիւն յայտնելու՝ իրեն շնորհած կեանքին, յաջողութեան ու երջանկութեան համար։ Աստուած ծանօթ է մեզմէ իւրաքանչիւրի դժուարութիւններուն ու յաջողութիւններուն, սխալներուն ու գործերուն։ Հետեւաբար, աղօթքը սպասումներու արտայայտութիւն ըլլալէ աւելի պէտք է դառնայ աղերսանքի ու շնորհակալութեան առիթ։ Մեր կեանքի իւրաքանչիւր քայլափոխին պէտք է դառնանք Աստուծոյ եւ մեր երախտագիտութիւնը յայտնենք մեզի շնորհած բարիքներուն համար։ Ա՛յս է աղօթքին իմաստը։

Եկէք, հարց տանք մենք մեզի. Աստուած մեզի խօսեցաւ մարգարէներու ճամբով, մօտեցաւ Քրիստոսի ճամբով, նոյնիսկ խաչ բարձրացաւ մեզի համար. արդեօք մենք մօ՞տ ենք Աստուծոյ։ Աստուած միշտ պատրաստ է մեզ ընդունելու, ինչպէս ընդունեց անառակ որդին. արդեօք մենք պատրա՞ստ ենք դառնալու Աստուծոյ։ Այսօր կ՚ապրինք աշխարհի մը մէջ, ուր շրջապատուած ենք այնպիսի երեւոյթներով, որոնք մեզ կը հեռացնեն Աստուծմէ։ Յաճախ մեր ունեցած նիւթական, ֆիզիքական թէ մտային կարողութիւնները մեր կեանքը դարձուցած են ինքնաբաւ ու ինքնակեդրոն. երեւոյթ մը, որ մեզ Աստուծմէ կը հեռացնէ։

Աղօթել կը նշանակէ Աստուծոյ ներկայութիւնը ապրիլ, Քրիստոսի ցոյց տուած ճամբէն քալել ու ճշմարտութիւնը ապրիլ։ Առաւօտուն, երբ կ՚արթննանք՝ աղօթե՛նք Աստուծոյ, որպէսզի մեր օրը բարիքներով ու յաջողութեամբ լեցուի։ Ճաշելէ առաջ՝ աղօթե՛նք, գոհութիւն տալով Աստուծոյ՝ Իր պարգեւած հացին համար։ Քնանալէ առաջ աղօթե՛նք, որովհետեւ Աստուած օր մը եւս շնորհեց մեզի՝ զայն ապրելու Իր փառքին համար։ Ուր աղօթական կեանք գոյութիւն չունի, հոն բացակայ է Աստուած։ Հետեւաբար, պէտք է աղօթքով կերտենք ու իմաստաւորենք մեր կեանքը՝ հեռու ամէն տեսակ ցուցական երեւոյթներէ։ Աղօթենք ուրիշին օգնելով, աղօթենք ուրիշին արցունքը սրբելով, կարիքաւորին հաց տալով, աշակերտին օժանդակելով։ Աղօթենք Քրիստոսի աշխարհ բերած արժէքներն ու ճշմարտութիւնները մեր կեանքին մէջ կենսագործելով։

Երկրորդ. բարոյական դաստիարակութեան հրամայական անհրաժեշտութիւնը։ Բարոյական դաստիարակութիւնը մեր եկեղեցւոյ առաքելութեան կարեւոր տարածքներէն մէկն է։ Բարոյական դաստիարակութիւն ըսելով կը հասկնանք քրիստոնեայ մարդը աստուածաշնչական արժէքներով ու ուսուցումներով կերտել, անոր մէջ քրիստոնէութիւնը դարձնելով ո՛չ թէ պիտակ, այլ՝ կեանքի որակ։ Ուր բարոյական արժէքները ներկայ չեն, հոն բացակայ է նաեւ քրիստոնէութիւնը՝ որպէս կեանք, ճշմարտութիւն ու ճանապարհ։

Մեր ժողովուրդի կեանքէն ներս դարեր շարունակ հայութիւն ու քրիստոնէութիւն, կրօնք ու ազգ դարձած են մէ՛կ ու անբաժանելի ամբողջութիւն եւ այդ ամբողջութիւնը եղած է մեր ժողովուրդին համար հզօրութեան աղբիւր, գոյութեան կռուան, ստեղծագործական իրագործում։ Հետեւաբար, հայակերտում մեզի համար կը նշանակէ հայ մարդու հոգեւոր ու բարոյական արժէքներով կերտում։ Հայեցի դաստիարակութիւն ու քրիստոնէական դաստիարակութիւն զիրար կ՚ամբողջացնեն։ Բարոյական արժէքները մեզի համար սոսկ կրօնական բնոյթ չունին, այլ նաեւ անոնք ազգային խորք ու հէնք ունին։ Ա՛յս գիտակութեամբ ու յանձնառութամբ մեր եկեղեցին ծառայած է ու կը շարունակէ ծառայել։ Ա՛յս գիտակցութեամբ հայ դպրոցը իր առաքելութիւնը կատարած է եւ պէտք է շարունակէ նոյն ոգիով։

Ներկայ ժամանակներուն, նաեւ հայ կեանքէն ներս, սկսած են թափանցել այնպիսի մտածելակերպեր ու կենցաղակերպեր, որոնք փաստօրէն հեռու են բարոյական արժէքներէն։ Ականջալուր կը դառնանք այնպիսի երեւոյթներու, նոյնիսկ մեր ընտանիքներէն ներս, որոնք մեր զաւակները կ՚առաջնորդեն սխալ ուղղութեամբ եւ մեր ընտանիքներուն ազգային ու կրօնական նկարագիրը աղարտել։ Դժբախտաբար, ճարտարագիտութիւնը, իր զանազան միջոցներով, սկսած է արժէքներ փճացնել, ինքնութիւններ քանդել, աւանդութիւններ խաթարել։ Ընկերային, սեռային ու փոխ-յարաբերական կեանքին մէջ մեր բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներուն խոտոր համեմատող երեւոյթներ սկսած են ի յայտ գալ մեր նոր սերունդին մօտ։ Այս մտահոգիչ կացութեան դիմաց մենք կրնանք պայքարիլ բարոյական դաստիարակութեան վերաշխուժացումով ու վերակազմակերպումով։ Այս ծիրէն ներս, բնականաբար մեր եկեղեցին պիտի շարունակէ իր առաքելութիւնը նոր ժամանակներու յատուկ շեշտաւորումով։ Այս ուղղութեամբ հրամայական կը նկատենք թէ՛ հայ դպրոցին եւ թէ՛ մանաւանդ հայ ընտանիքին վիճակուած դերը։

Յաճախ շեշտած ենք, թէ հայ ծնողքը իր զաւակներուն առաջին եւ մնայուն դաստիարակն է։ Այսօր, երբ մեր զաւակները բջիջային հեռաձայններու եւ հեռատեսիլի անմակարդակ ժապաւէններու ճամբով հաղորդ կը դառնան այնպիսի երեւոյթներու, որոնք իրենց մէջ կը քանդեն բարոյական ամէն տեսակ արժէք ու հասկացողութիւն։ Ներկայ ժամանակներու չարիքներուն դիմաց, ծնողքին դաստիարակիչ դերը կը դառնայ աւելի՛ կենսական։ Ամէն գնով պէտք չէ արտօնենք, որ անբարոյ երեւոյթներ ու կենցաղակերպեր մուտք գործեն հայ կեանքէն ներս։ Այս ուղղութեամբ նաեւ կենսական կը նկատենք հայ դպրոցին դերը։ Ճիշդ է, հայ դպրոցին դասացուցակները այսօր խճողուած են պետական քննութիւններու ու վկայականներու պարտադրանքով, սակայն ջերմօրէն կը թելադրենք մեր դպրոցներուն, որ առիթ գտնեն ու ազդու միջոցներ ստեղծեն կրօնական ու ազգային արժէքներով դաստիարակելու մեր զաւակները։ Եւ սա կարելի է ու անհրաժեշտ։ Արդարեւ, եկեղեցի-ընտանիք-դպրոց միացեալ, կազմակերպ ու ներդաշնակ գործակցութեամբ կարելի է նոր ժամանակներու համապատասխան միջոցներով վերաշեշտել բարոյականական դաստիարակութեան կարեւորութիւնը, յատկապէս նոր սերունդին մօտ։

Երրորդ. մարդուժի պատրաստութեան հրամայական անհրաժեշտութիւնը։ Վեհափառ Հայրապետը ըսաւ, որ ներկայ տարին հռչակեցինք «Մարդուժի Պատրաստութեան Տարի»։ Այս շրջագծէն ներս Հայրապետական հռչակագրով պարզեցինք մեր ժողովուրդի կեանքէն ներս մարդուժի տագնապը եւ զայն դիմագրաւելու միջոցները։ Չենք ուզեր նոյնը կրկնել սա պահուն, սակայն կ՚ուզենք այս ուղղութեամբ հետեւեալ շեշտաւորումները կատարել.- մարդուժը ընկերութեան արիւն ներարկող աղբիւր է. երբ այդ արիւնը սկսի պակսիլ, ընկերութիւնը կրնայ կորսնցնել իր որակը, ինքնութիւնը եւ նոյնիսկ գոյութիւնը։ Այս գիտակցութեամբ հարկ է մօտենալ մարդուժի տագնապին։ Այսօր մարդուժի տագնապ գոյութիւն ունի մեր կեանքի բոլոր բնագաւառներէն ներս եւ ամէն տեղ։ Նայեցէ՛ք ձեր շուրջը։ Փաստօրէն, քահանաներու, սարկաւագներու, դպրապետներու պակաս կայ այսօր ամէն տեղ. նոյնպէս՝ տնօրէններու ու ուսուցիչներու, մտաւորականներու, գրողներու, խմբագիրներու եւ կարելի է շարքը շարունակել։ Այլ խօսքով, մեր կեանքը աւելի կազմակերպող, ծաղկեցնող, բարգաւաճ պահող պատրաստուած ու կազմաւորուած մարդու պակասը աւելի քան երբեք զգալի է ամէն տեղ։ Իրողական այս կացութեան դիմաց մենք չենք կրնար անտարբեր մնալ։ Այս կացութիւնը պէտք է քննենք, ախտաճանաչում կատարենք։ Ինչո՞ւ այս տագնապը։ Երբեմն մարդուժը հեռացած է մեր կեանքէն, երբեմն՝ անտեսուած։ Ինչո՞ւ մեր կառոյցները անհրաժեշտ հոգածութիւնը ու յանձնառութիւնը ցոյց չեն տուած մարդուժի պատրաստութեան կամ նոյնիսկ ներկայ մարդուժին նկատմամբ։ Այս հարցադրումները անհրաժեշտ են անկասկած, սակայն, այս բոլորէն անդին, հարկ է հաւաքաբար մտածել ու ծրագրել, թէ ի՞նչ պէտք է ընել։ Այս հարցումին պատասխանը պէտք է փնտռէ իւրաքանչիւր կառոյց՝ իրեն յատուկ միջոցներով ու մօտեցումներով։ Հաւաքական պատասխանատուութեան մը դիմաց ենք եւ իւրաքանչիւր կառոյց պէտք է բարձրագոյն աստիճանի նախանձախնդրութեամբ ու պատասխանատուութեամբ մօտենայ այս հարցին, որ փաստօրէն դարձած է ամէնօրեայ տագնապ։ Վերջապէս, սա կացութեան դիմաց ո՞ւր են բարձրագոյն ուսում ստացած մեր երիտասարդները։ Ըլլանք իրապաշտ. մասնագիտութիւն ձեռք կը ձգենք եկամուտ ապահովելու, ընտանիք կազմելու ու մեր ապագան տնտեսապէս ամուր հիմերու վրայ դնելու համար։ Անկասկած, սա կարեւոր է։ Սակայն մենք զաւակներն ենք մեծ ընտանիքի մը, որ մեր ազգն է, Հայրենիքն է, համայնքն է, եկեղեցին է, մեր կառոյցներն են։ Մեր մասնակցութիւնը ու ներդրումը մեր մեծ ընտանիքին հրամայական է։ Ա՛յս կը սպասեմ մեր երիտասարդ սերունդէն։

Հայրապետական պատգամի աւարտին, Նորին Սրբութիւնը ըսաւ, թէ իր մատնանշած երեք կէտերը, որոնք այժմէական են ու էական, կարեւորութեամբ նկատի առնուին մեր ժողովուրդի զաւակներուն կողմէ: Ան նաեւ շեշտեց, թէ «փոխանակ քննադատելու, մեղադրելու եւ ողբալու, հարկ է միասնաբար գործել ու պայքարիլ՝ մեր սխալները ուղղելու, մեր թերութիւնները սրբագրելու եւ մեր կեանքը աւելի կազմակերպելու ու ծաղկեցնելու համար ազդու միջուցներու դիմելու»։