Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Աշխարհ

Ուկրաինական զորքերի ներխուժումից հետո Կուրսկի շրջանում առնվազն 200 մարդ է կորել

Ռուսաստանի Կուրսկի շրջանի բնակիչներն իրենց հարազատներին են փնտրում այն ​​բնակավայրերում, որոնք գտնվում են ուկրաինական զորքերի և ռուսաստանյան բանակի մարտերի գոտում։ Առնվազն 200 մարդ դիմել է Lisa Alert որոնողական ջոկատին, կորած հարազատների մասին մյուս հայտարարությունները հայտնվել են «ВКонтакте» սոցիալական ցանցում, գրում է «Агентство»-ն։

Կուրսկի շրջանի «Lisa Alert»-ի տարածքային գրասենյակի պատին փակցված է 71 հայտարարություն՝ Սուջայի և Կորենևի շրջաններից, ինչպես նաև հենց Կուրսկից մարդկանց որոնման մասին, որոնք եղել են մարտական ​​գործողությունների գոտում, բայց նրանց հետ կապը կտրվել է։ Կազմակերպությանն ուղղված հարցումների թիվը շատ ավելի մեծ է:

«Մենք պատրաստ չենք ստույգ թիվ ասելլ, քանի որ դեռևս վիճակագրություն չկա, բայց վերջին երկու-երեք օրվա ընթացքում վստահորեն մոտեցել ենք 200 դիմումի թվին»,- ասել է կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի մամուլի քարտուղար Օլեսյա Պարտալյուկը։ Ըստ նրա, «Lisa Alert»-ը որոնման հայտարարություններ է հրապարակում միայն այն մարդկանց համար, որոնց հարազատները օգնություն են խնդրել։

«Չեմ կարող ասել, որ մենք բոլոր անհայտ կորածների մասին գիտենք։ Կարծում եմ՝ նրանց թիվը շատ ավելի մեծ է»,- ընդգծել է նա։

Կորած բնակիչներին փնտրում են նաև «ВКонтакте» սոցիալական ցանցում տեղական համայնքների միջոցով։ Այսպես, անցած ուրբաթ երեկոյից միայն «Подслушано Суджа» հարթակում օգտատերերը հրապարակել են հաղորդագրություններ 148 մարդու որոնման մասին։ Մերձավորներին և ծանոթներին գտնելու խնդրանքով հաղորդագրությունները սկսել են հայտնվել չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 7-ին՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման երկրորդ օրը:

Անցած ուրբաթ օրը Կուրսկի շրջանի Սուջայի շրջանի բնակիչները նախագահ Վլադիմիր Պուտինից օգնություն են խնդրել ուկրաինական բանակի շարունակվող հարձակման պատճառով։

Տեսաուղերձում նրանք նշել են, որ «մնացել են երեխաների հետ, առանց կացարանի, վճարների և փողի», հաղորդում է The Moscow Times-ը։

Բնակչուհիներից մեկը հայտնել է, որ տարածքից տարհանում չի եղել, և նրանք, ովքեր կարողացել են հեռանալ, կապի բացակայության պատճառով չեն կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում նրանց հետ, ովքեր մնացել են։ Ըստ նրա, Գուևո գյուղում մարդիկ «պոկված են հողից», ստիպված են նավակներով անցնել գետը, վազել անտառներով ու ճահիճներով, որտեղ «նրանց վրա կրակում են»։

Նախօրեին Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել էր երեք սահմանամերձ շրջաններում «հակահաբեկչական գործողության» ռեժիմ մտցնելու մասին՝ Ուկրաինայի շարունակվող հարձակման պատճառով։

«Որոշում է կայացվել 2024 թվականի օգոստոսի 9-ից Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններում հակաահաբեկչական գործողություններ կազմակերպել»,- հայտնել են կոմիտեից։

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում սկսել են առաջխաղացումը օգոստոսի 6-ի առավոտյան։ Ընդամենը մի քանի օրվա մարտերի ընթացքում ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել առնվազն 20 բնակավայր և Սուջայի գազաչափ կայանը, որով ռուսաստանյան գազը մղվում է Եվրոպա։ Տասնյակ ռուսաստանցի զինվորականներ, այդ թվում՝ ժամկետային զինծառայողներ, գերեվարվել են։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ գործողությունը, որի արդյունքում Ռուսաստանը կկորցնի տարածքներ, մարդիկ և տեխնիկա, կամրապնդի Կիևի դիրքերը Մոսկվայի հետ ապագա բանակցություններում։

Ռուսաստանի հետախուզությունը երկու շաբաթ առաջ գիտեր Ուկրաինայի՝ Կուրսկի շրջան մոտալուտ ներխուժման մասին, սակայն երկրի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ Գերասիմովը, անտեսել է այդ տեղեկությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին։

Պաշտոնական տվյալներով, տարածաշրջանում տեղի ունեցած մարտերի հետևանքով տուժել է առնվազն 66 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։ Փոխնահանգապետ Անդրեյ Բելոստոցկին խոսել է չորս զոհի մասին։