Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համար ԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026 Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանով Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ Մակրոն Ժամանակ առ ժամանակ անձրեւ Վարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններով Վարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ

Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաԷմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին

34 անշարժ գույք, բազմաբնակարան շենքեր, միլիարդավոր դրամների բաժնետոմսեր. ինչ ունեցվածք ունի Խաչատուր Սուքիասյանը

 

Armtimes.com-ը գրում է․

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2024 թվականի ապրիլի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ պատգամավորն ունի 34 անշարժ գույք։

Վերջինս Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում միանձնյա սեփականությամբ հողամաս ունի, որը ձեռք է բերել 2010 թվականին։

Մայրաքաղաքում նա 2007 թվականին գնված և 2011 թվականին որպես ժառանգություն ստացած 19.2, 15.2, 6.45, 6.425, 4.775 և 1.5 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություններ ունի, ինչպես նաև 2006 թվականին ձեռ բերված 334.3 բաժնային սեփականությամբ հողամաս, 2011 թվականին որպես ժառանգություն ստացած 56.975 բաժնային սեփականությամբ բազմաբնակարան բնակելի շենք։

Երևանում պատգամավորին է պատկանում նաև 1996 թվականին գնված 28.5 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 2015 թվականին գնված 65.425 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 2011 թվականին որպես ժառանգություն ստացած 58.525 բաժնային սեփականությամբ բազմաբնակարան բնակելի շենք, և 843.0425 բաժնային սեփականությամբ հողամաս, նույն թվականին կրկին որպես ժառանգություն ստացած 107.8 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 92.375 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 24.475 բաժնային սեփականությամբ այլ շինություններ, 7.425 և 119.2 բաժնային սեփականությամբ հասարակական շինություն, 12.875 բաժնային սեփականությամբ հողամաս, ինչպես նաև 2000 բաժնային սեփականությամբ հողամաս, հասարակական շինություն։

Սուքիասյանին են պատկանում նաև 2015 թվականին ձեռք բերված բաժնային սեփականությամբ հողին ամրակայված այլ անշարժ գույք, 2001 թվականին ձեռք բերված միանձնյա սեփականությամբ մեկ հողամաս, երկու հասարարակական նշանակության շինություն, միանձնյա սեփականությամբ հողամաս, հասարակական նշանակության շինություն Երևանում, 2010 թվականին գնված միանձնյա սեփականությամբ հողին ամրակայված անշարժ գույք, միանձնյա սեփականությամբ այգետնակ Նուռնուս գյուղում, 2006 թվականին ձեռք բերված 257.925 բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 1996-ին և 1997 թվականին գնված միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակության շինություն կամ բնակարան։

Տվյալ տարվա ընթացքում նա 500 միլիոն դրամ արժեքով վաճառել է Երևանում գտնվող միանձյա սեփականությամբ հասարակական նշանակության շինություններ և հողամաս։

Սուքիասյանը 12 ընկերություններում մի քանի միլիարդ և միլիոն դրամ արժեքներով բաժնետոմսեր ունի։ Դրանք են՝ «Ինլոբբի» ՍՊԸ-ն, «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ն, «Սիլ» ինշուրանսը, «Բջնի գրուպ»-ը, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ն, «Երևանի պոլիպլաստ գործարան»-ը, «Սիլ կոնցեռն»-ը, «Նարեկ» ՍՊԸ-ն, «Առաջ» ՍՊԸ-ն, «Երևանի Զովք գործարան»-ը, «Գլոբալ մայնինգ»-ը։

Նա 550 միլիոն դրամի հանձնված և վերադարձված փոխառություն ունի բանկում։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը շուրջ 19 թանկարժեք գույք ունի. այսպիսով՝ 5 միլիոն դրամ արժեքով երեք գորգ՝ 1998 թվականին որպես ժառանգություն ստացած, և կրկին որպես ժառանգություն՝ 1996-ին ձեռք բերված 5 միլիոն դրամ արժեքով ևս երկու գորգ։

1995 թվականին որպես ժառանգություն ձեռք բերած 8 միլիոն 500 հազար դրամ արժեքով, 6 միլիոն, 7 միլիոն, 8 միլիոն, 15 միլիոն, 5 միլիոն, 5,5 միլիոն դրամ արժողությամբ արվեստի գործեր, ինչպես նաև 1996 թվականին որպես նվիրատվություն և ժառանգություն ստացած 5 ,5, 9, 11 միլիոն դրամ արժեքներով երեք արվեստի գործ։

1995-ին և 1997-ին որպես ժառանգություն ստացած 7 միլիոն, 12 միլիոն դրամ արժեքով կահույք, ինչպես նաև 2021 թվականին ձեռք բերած 23 միլիոն դրամ արժողությամբ ձեռքի ժամացույց։

Սուքիասյանի դրամական միջոցները կազմում են՝ 269 հազար 99.99 դրամ, 16 միլիոն 317 հազար 69 դրամ, որոնք տարեվերջում դարձել են 0 և 65 միլիոն 797 հազար 877 դրամ։

Կանխիկ միջոցները հետևյալն են՝ 6 միլիարդ 6 միլիոն 812 հազար 626 դրամ, 1 միլիոն 950 հազար դրամ, 185 հազար եվրո, որոնք տարեվերջին դարձել են 6 միլիարդ 693 միլիոն 369 հազար 217 դրամ, 1 միլիոն 913 հազար 385 հազար դրամ, եվրոյով միջոցները նույնությամբ պահպանվել են։

Նրա տարեկան ընդհանուր եկամուտները կազմում են 828 միլիոն 907 հազար 264 դրամ, որից 1 միլիոն 606 հազար 250 դրամը նա ստացել է որպես վարձակալության դիմաց ստացված վճար «Սիլ Մաազա» ՍՊԸ-ից, 54 միլիոն 750 հազար շահաբաժին՝ «Նարեկ» ՍՊԸ-ից, 6 միլիոն 48 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացած վճար «Մալինովկա» ՍՊԸ-ից, 1 միլիոն 361 հազար 250 դրամ՝ «Դո դո սերվիս» ՍՊԸ-ից, 4 միլիոն 860 հազար դրամ՝ «Արարատ սինդիկատ» ՍՊԸ-ից։

Եկամուտներ են ստացվել նաև «Հայէկոնոմ» բանկի՝ 199 միլիոն 500 հազար դրամի շահաբաժնից, նույն բանկից որպես այլ եկամուտ՝ 172 հազար 59 դրամ։ Նաև՝ 500 միլիոն դրամ Արմեն Վարդանյանից՝ որպես գույքը օտարելու դիմաց ստացված եկամուտ, 67 հազար 500 դրամ «Սիլ» հանքային ջրեր ՍՊԸ-ից վարձակալության դիմաց ստացված վճար, 45 միլիոն 267 հազար 300 դրամ շահաբաժին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից, 10 միլիոն 518 հազար 630 դրամ աշխատավարձ ՀՀ Ազգային ժողովից, 555 հազար 275 դրամ շահաբաժին «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ից, 2 միլիոն 162 հազար 500 դրամ վարձակալության դիմաց ստացված վճար «Քուին բուրգեր»-ից, 405 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճար «Մալինովկա» ՍՊԸ-ից, 1 միլիոն 633 հազար 500 դրամ վարձակալության դիմաց ստացած վճար «Մինի բասկոնիա» ՍՊԸ-ից։

Նա ունի նաև 74 միլիոն 733 հազար 685 դրամ արժեքով այլ միանվագ ծախսեր։

Պատգամավորը մասնակցություն ունի շուրջ 30 կազմակերպություններում. դրանք են՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, «Առաջ» ՍՊԸ-ն, «Բջնի գրուպ», «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ-ները, Երևանի «Զովք» գործարանը, «Երևանի պոլիպլաստ» գործարանը, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ն, «Ինլոբբի» ՍՊԸ-ն, «Նարեկ» ՍՊԸ-ն, «Սիլ ինշուրանս ԱՓԲԸ-ն, «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ն։

Խաչատուր Սուքիասյանի կինը՝ Ռուզաննա Ասատրյանը, հայտարարգրել է միանձնյա սեփականությամբ բնակարան Երևանում, որը 2006 թվականին ստացել է որպես ժառանգություն։