Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Թուրքիայի քաղաքականությունն իռեդենտիստական է և ՆԱՏՕ-ի նպատակների հետ՝ անհամատեղելի

Լյուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում» և «Ալիսը հրաշքների աշխարհում» ստեղծագործությունները, որոնք գրվել են 19-րդ դարի վերջին, նկարագրում են Ալիսի արկածները, երբ նա մտնում է ֆանտաստիկ աշխարհ, որտեղ տրամաբանությունը գլխիվայր շրջվում է: Հենց նման սյուրռեալիստական ​​փորձ է կիրառել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը, վերջին հարցազրույցում հայտարարելով, թե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունն ավելի ուժեղ է, քան երբևէ: Դրա մասին «The National Interets»-ի համար գրել է Թուրքիայի գծով վերլուծաբան, Աթենքի Եվրոպական ու ամերիկյան գիտահետազոտական ինստիտուտի (RIEAS) միջազգային խորհրդատու Ռոբերտ Էլիսը:

«Դրա մեծ մասն առնչվում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը Թուրքիայի արձագանքին, և համապատասխանո՞ւմ է արդյոք նման պատասխանը ՆԱՏՕ-ի իսկական դաշնակցից ակնկալվող պահվածքին: Դա մեզ համար շատ բան է նշանակում, և երբ ես խոսում եմ Կապիտոլիումում նախկին գործընկերներիս հետ, տեսնում եմ, որ վերջին մի քանի տարիներին մթնոլորտը կատարելապես փոխվել է:

Անկախ նրանից՝ արդյոք դեսպան Ֆլեյքը Թուրքիային դիտարկում է վարդագույն ակնոցով, թե՞ ոչ, փաստը փաստ է, որ Թուրքիայի պատասխանը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, ինչպես Հունգարիայի դեպքում է, ՆԱՏՕ-ի ճշմարիտ դաշնակցից ակնկալվող պահվածքին չի համապատասխանում:

Փորձագետը նշում է, որ եթե Հունգարիան, ելք փնտրելով՝ փորձում էր վերաիմաստավորել իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, և արդյունքում նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ պայմանավորվեց չխոչընդոտել Ուկրաինային այլ երկրների աջակցությունը՝ իր չմասնակցելու դիմաց, Թուրքիայի համար նման մերժում գոյություն չունի։


«Արդեն ակնառու է, որ Թուրքիան գործնականում չի պահպանում Հյուսիսատլանտյան պայմանագրի նախաբանում շարադրված հիմնարար սկզբունքները, ավելին, ակտիվորեն աշխատում է դրանք խաթարելու ուղղությամբ։ Որպես դրա օրինակ կարելի է բերել ծրագիրը, որը 2022 թվականի հոկտեմբերին առաջին անգամ առաջարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ որի Թուրքիան պետք է դառնա ռուսական բնական գազի Եվրոպա փոխադրման հանգույց։

Ինչ-ինչ պատճառներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսին Վաշինգտոն ծրագրված այցը չեղարկվել է։ Ընդսմին, մեկ այլ հնարավորություն ի հայտ կգա Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը դաշինքի ստեղծման 75-րդ տարեդարձի կապակցությամբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առնչությամբ»,- գրում է Էլիսը։

Վերլուծաբանն ընդգծում է, որ զսպման քաղաքականությունն ու պաշտպանությունն օրակարգի առանցքային թեմաներն են, իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը եվրատլանտյան անվտանգության համար ամենալուրջ սպառնալիքն է։

«Այս համատեքստում Թուրքիայի չեզոքության քաղաքականությունն ավելի սևեռուն ուսումնասիրության է արժանի։ Հակաարևմտյան մոլեգին քարոզչության ֆոնին հետաքրքիր կլինի տեսնել, թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Էրդողանն ինչ ծամածռություններ է անելու»,- ասում է վերլուծաբանը:

«Middle East Policy հանդեսում վերլուծելով թուրքական հակաամերիկյանությունը՝ երկու հետազոտող եզրակացրել են, որ Թուրքիան Էրդողանից հետո տնտեսական առումով Արևմուտքից բացի գնալու այլ տեղ չունի: Թեև Թուրքիան փող է հավաքում իր մերձավորարևելյան հարևաններից, այս եզրակացությունն առաջվա պես ճշգրիտ է: Լավ օրինակ է այն փաստը, որ Համաշխարհային բանկը Թուրքիային տրամադրված վարկը հասցրեց 35 միլիարդ դոլարի։ Սակայն ֆինանսների նախարարի պաշտոնում Մեհմետ Սիմսեքի վերականգնմանը և ավանդական տնտեսական քաղաքականության վերադարձին հակառակ, երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների խիստ պակասը դեռևս զգացվում է»,- գրում է փորձագետը։

Ըստ նրա՝ դեռ պարզ չէ, թե Էրդողանի այցը Վաշինգտոն ինչ աստիճանի կհանգեցնի կարծիքների զգալի փոխանակումը, սակայն օրակարգում կան մի քանի պոտենցիալ հարցեր։

«Առաջինը 2019 թվականին Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումն է։ Սա, իր հերթին, հանգեցրեց «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի ի (CAATSA) շրջանակում պատժամիջոցների սահմանմանը և ԱՄՆ գլխավորած F-35 կոնսորցիումից Թուրքիայի հեռացմանը: Ընդսմին 2022 թվականի մարտին Պետքարտուղարությունը Կոնգրեսին ուղղված նամակով որոշեց, որ Թուրքիային քառասուն F-16 կործանիչների և յոթանասունինը արդիականացման սարքավորումների վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին: Կոնգրեսի հակազդեցության պատճառով Էրդողանը սաստկացրեց կանոններն ու հասկացնել տվեց, որ եթե Կոնգրեսը գործարքը չհաստատի, Թուրքիայի խորհրդարանը Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին չի համաձայնի»,- պարզաբանում է վերլուծաբանը:

Էլլիսը հոդվածում նշում է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆլեյքը Կոնգրեսի հավանությունը «մեծ քայլ առաջ» է որակել։

«Հունվարին պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիկտորիա Նուլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր. «Եթե այս հարցը կարողանանք լուծել, CAATSA-ի հարցը կվերանա, և մենք կարող ենք վերադառնալ F-35-ի շուրջ քննարկումներին»: Սակայն ապրիլին հաղորդվեց, որ Թուրքիան սպառնում է դիտարկել իր С-400 հակաօդային պաշտպանության համակարգը Իրաքի հետ սահմանին տեղակայելու մասին՝ Իրաքյան Քրդստանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ ծրագրված ամառային հարձակման նպատակով։

Դեսպան Ֆլեյքը հավաստիացրել է Թուրքիային, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում՝ թուրքական սահմանի հարևանությամբ «ընդամենը նյութատեխնիկական միջոցառում է: Մենք չենք գերադասում մեկ դաշնակցին մյուսի նկատմամբ: Թուրքիան և Հունաստանը որոշեցին, որ Էգեյան ծովը պետք է խաղաղության ծով լինի»,- գրում է փորձագետը։

Ըստ վերլուծաբանի, ԱՄՆ-ն այս դեպքում պետք է ավելի ուշի-ուշով դիտարկի Թուրքիայի դերը Արեւելյան Միջերկրական ծովում, որտեղ հնարավոր են պայթյունավտանգ բախումներ, հատկապես հաշվի առնելով, որ «Հըզբոլլահ»-ը սպառնում է Կիպրոսին։

«Կիպրոսի անվան տակ այս համատեքստում հասկացվում է հիսուն տարի առաջ Թուրքիայի կողմից կղզու հյուսիսային երրորդ մասն օկուպացված պետությանը։

Կիպրոսը, հասկանալի է, խանդավառվեց, երբ Վաշինգտոնում ռազմավարական երկխոսության համաձայնագիր ստորագրվեց, որով հունական Կիպրոսը մտցվեց ԱՄՆ ազդեցության գոտի՝ որպես Թուրքիայի դեմ պատվար:

Թուրքիան մայիսին անցկացված EFES 2024 համատեղ զորավարժությունների ժամանակ ցուցադրել է իր ձեռքբերումները պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։ Սակայն չպետք է մոռանալ, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ինչպես Վլադիմիր Պուտինի դեպքում է, խորքում իռեդենտիստական* ​​է և, որպես այդպիսին, անհամատեղելի է ՆԱՏՕ-ի նպատակներին ու խնդիրներին»,- ընդգծել է փորձագետը։

 ____________________________

*«Իռեդենտ» եզրույթը նշանակում է էթնիկ խմբի մի մասը, որը կազմում է տվյալ պետության բնակչության փոքրամասնությունը, սակայն հավաք կերպով ապրում է մի պետության մոտ, որտեղ իրեն մոտ կամ նույնական ժողովուրդը մեծամասնություն է կազմում: Աշխարհագրորեն մոտիկությունը և հավաք բնակությունն «իռեդենտան» տարբերում են «սփյուռք» հասկացությունից: Սակայն, ինչպես սփյուռքը, իռեդենտները փորձում են սոցիալական ինստիտուտների ցանց ստեղծել ՝ պահպանելու և զարգացնելու համար ինչպես իրենց սեփական համայնքը, այնպես էլ նրա կապերը հարևան մեծամասնության և/կամ այլ իռեդենտների հետ:

Միևնույն ժամանակ, իռեդենտները սովորաբար զգայուն են մեծամասնության կառավարության կողմից իրենց իրավունքների դեմ ցանկացած ոտնձգությունների նկատմամբ, քանի որ իրենք իրենց համարում են իրենց զբաղեցրած տարածքի ինքնավար բնակիչներ: Եթե ​​խտրականության դեպքերը դառնում են համակարգված, ապա էթնիկ մեծամասնության տարածքի հետ վերամիավորման համար անհամապատասխան շարժում է առաջանում՝ իռեդենտիզմ (պատմական հայրենիք հասկացությունը վերջինիս նկատմամբ միշտ չէ, որ կիրառելի է այստեղ՝ սահմանների վերագծման, բռնազավթումների, տեղահանությունների, ձուլումների և այլ պատճառներով): Բայց ոչ միշտ է, որ իռեդենտները տնտեսական և այլ պատճառներով հանդես են գալիս իրենց հողերի վերամիավորմանը մեծամասնության տարածքին: