Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Մամուլ

Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետեւ թաքցնելու բան ունի

«Հրապարակը» գրում է. Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հետ զրուցել ենք ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած սահմանի եւ քարտեզների մասին։ Նա բացառիկ մանրամասներ ու փաստական տվյալներ է ներկայացնում։

- Տավուշի գործընթացի ժամանակ հայտարարվեց, որ հիմքը 1976 թ. քարտեզն է: Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ների միջեւ սահմանները ճշգրտվել են, եւ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունն է ստորագրվել: 

- 1976-ի քարտեզը չի արտացոլում ԽՍՀՄ փլուզման պահին ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ միջեւ գոյություն ունեցած սահմանը։ Եթե կողմերը պայմանավորվում են, որ սահմանազատման համար հիմք են ընդունում 1991 թ. դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզման պահի սահմանը, ապա դրա համար միակ վավերական հիմքը 1988 թ. արձանագրությունն է։ 1984 թ. դեկտեմբերից մինչեւ 1987 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում գործել է հայ-ադրբեջանական պարիտետային աշխատանքային խումբ, որը 1987 թ. վերջին ավարտին է հասցրել ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնումը (ճշգրտումը) տեղանքում, այսօրվա տերմինոլոգիայով` սահմանագծումը: Աշխատանքներն իրականացվել են 2 հանրապետությունների Գերագույն խորհուրդների նախագահությունների 1969 թ. մայիսի 7-ի ՀՍՍՀ եւ ԱՍՍՀ միջեւ որոշ հատվածների սահմանագծումը հաստատելու մասին որոշման եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 15.04.1983, 19.01.1984 եւ 28.03.1984 թթ․ հանձնարարությունների հիման վրա: Տեղանքի վրա սահմանագծման փոխադրման հիմք է հանդիսացել գրաֆիկական այն սահմանագծումը, որը կցվել է գերագույն խորհուրդների նախագահությունների 1969 թ. մայիսի 7-ի որոշումներին՝ ըստ ԱնդրԿԳԿ 1927-1929 թթ. նյութերի: Կատարված սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում 1988 թ. հունվարի 12-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը եւ Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Մ. Մամեդովը ստորագրել են համատեղ արձանագրություն «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Այդ աշխատանքների արդյունքում չի վերականգնվել միայն 1969 թվականի սահմանը, այլ կատարվել են բազմաթիվ ճշտումներ եւ փոխանակումներ, որոնք կատարվել են Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համաձայնությամբ։ Սահմանակից բոլոր տարածքների վերաբերյալ կազմվել է 182 արձանագրություն, որոնց կցվել են 1:25 000 մասշտաբով տեղագրական քարտեզների թերթերից պատճենված սահմանային սխեմաներ: Արձանագրությունները վավերացվել են 2 հանրապետությունների համապատասխան հողօգտագործման տնտեսությունների ղեկավարների, շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից՝ համապատասխան կնիքներով։ Ստորագրել են նաեւ պարիտետային հանձնաժողովների անդամները եւ Գյուղատնտեսական աէրոֆոտոգեոդեզիական հետազոտությունների համամիութենական ինստիտուտի (ՎԻՍԽԱԳԻ) ներկայացուցիչը։ Ուստի, եթե սահմազատման հիմքը ԽՍՀՄ փլուզման պահն է (1991 թ. դեկտեմբեր), ապա սահմանազատման համար միակ իրավաբանական հիմքը պետք է լինի 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը: 

- Ինչո՞ւ է կառավարությունը պնդում, որ այդ արձանագրությունն իրավաբանական ուժ չունի: 

- Կառավարությունը ստում է, ինձ միայն անհայտ է` այդ սուտը տգիտությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք է: 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը հենց ինքն է փաստել, որ այդ աշխատանքների արդյունքում կատարված սահմանազատումը եւ սահմանագծումը վերջնական են եւ իրավաբանական ուժ ունեն: Մասնավորապես, արձանագրության 8-րդ կետը հանձնարարում է «երկու հանրապետությունների հողակարգման ծառայություններին՝ այսուհետ հողօգտագործողների միջեւ հողային վեճերը քննարկելիս որպես իրավաբանորեն միակ ճիշտ հիմք ընդունել երկու հանրապետությունների պարիտետային հանձնաժողովների կողմից կազմված սխեմաները եւ արձանագրությունները»։ 

- Արդարադատության նախարարությունն ասում է, որ ԽՍՀՄ տարիներին խորհրդային հանրապետությունների կառավարությունները չունեին երկու երկրների սահմանը որոշելու իրավասություն: Այդ պնդումը հիմքեր ունի՞։

- Ոչ, այդ պնդումը հիմնավոր չէ: Կառավարությունն ուղղակիորեն անտեսում է այն պարզ հանգամանքը, որ ԽՍՀՄ տարիներին սահմանների որոշման իրավասությունները փոփոխվել են. եթե ՀԽՍՀ 1937 թ. մարտի 23-ի Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետն էր իրագործում «ՀՍՍՀ-ին վերապահված բոլոր իրավունքները, ինչ չափով որ դրանք, սահմանադրության համաձայն, չեն մտնում Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին հաշվետու մարմինների` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի եւ Հայկական ՍՍՀ մինիստրությունների իրավասության մեջ», ապա, 1978 թ. ապրիլի 14-ի Սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն, այդ ընդհանուր իրավասություն ունեցող մարմինը Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդն էր: Ըստ Սահմանադրության 119-րդ հոդվածի՝ «Մինիստրների խորհուրդն իրավազոր է լուծել պետական կառավարման` Հայաստանի Հանրապետության տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը, որքանով դրանք, սահմանադրության համաձայն, չեն մտնում ՀՍՍՀ Գերագույն սովետի եւ ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության իրավասության մեջ»: Ո՛չ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը եւ ո՛չ էլ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը սահմանների որոշման իրավասություն 1978 թ. Սահմանադրությամբ չեն ունեցել: Լրիվ նույն դրույթները եղել են նաեւ Ադրբեջանական ԽՍՀ 1978 թ. ապրիլի 21-ի Սահմանադրությունում: Եթե 1969-ին 2 հանրապետությունների Գերագույն սովետների նախագահություններն են իրավասու եղել՝ որոշել 2 հանրապետությունների միջեւ սահմանները, ապա, 1978-ից սկսած, այդ իրավասությունն անցել է 2 հանրապետությունների կառավարություններին: Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրության 6-րդ կետում ընդգծվել է, որ մի շարք վայրերում իրականացված տարածքային փոխանակումներն իրականացվել են երկու հանրապետությունների կառավարությունների համաձայնությամբ: 

- Այսինքն՝ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը չունե՞ր ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության հաստատման կարիք, ինչպես պնդում է իշխանությունը: 

- Ոչ, 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը միայն պահանջում էր, մինչեւ 1988թ. դեկտեմբերի 31-ը սխեմաների եւ արձանագրությունների հիման վրա սահմանի գրաֆիկական ուրվագիծը փոխադրվի 1:25000 տեղագրական քարտեզի վրա եւ ներկայացվի Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների նախագահություններին եւ հանրապետությունների պետական երկրաբանական վերահսկողության տարածքային տեսչություններին` հերթապահության համար։ Գերագույն խորհուրդների նախագահություններին` ոչ թե հաստատման, այլ միայն որպես ի գիտություն: Չէ՞ որ ԽՍՀՄ-ում պետական իշխանության բարձրագույն մարմինը Գերագույն սովետն էր: 

- Իսկ մեկ միասնական քարտեզ չկազմելը կարո՞ղ է դիտարկվել որպես 1988-ի հունվարի 12-ի արձանագրության անվավերության հիմք: 

- Իհարկե, ոչ, դա ընդամենը փոքր տեխնիկական հարց է, որն առանց դժվարության կարող էր արվել, բայց, ըստ երեւույթին, չի արվել այն պարզ պատճառով, որ հենց 1988-ից սկսած՝ 2 հանրապետությունների միջեւ հարաբերություններն այնքան էին սրվել, որ դա համատեղ այլեւս չէր կարող կատարվել: Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը շատ մեծ դժկամությամբ էր ընդհանրապես գնացել 1984 թ. համատեղ աշխատանքային խմբի ստեղծմանը, որովհետեւ չէր ցանկանում իրականացնել 1969 թ. որոշված սահմանի սահմանագծումը: Ադրբեջանը մինչեւ 1984 թվականը, ՀԽՍՀ կառավարության հաշվարկներով, ապօրինի կերպով օգտագործում էր 14 450 հա հայկական տարածք: Միայն 1984 թ. Քյամառլու գյուղում Մովսիսյանի հետ կապված սկանդալային միջադեպից հետո Ադրբեջանը, խորհրդային կենտրոնի ճնշման տակ, ստիպված եղավ համաձայնել սահմանագծմանը: Ընդհանրապես զավեշտալի է, որ հենց Հայաստանի կառավարությունն է մտացածին փաստարկներ հորինում՝ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրության վավերականության վերաբերյալ, այն դեպքում, երբ 1988-ին ավարտվել էր ոչ միայն սահմանազատման, այլ նաեւ սահմանագծման ամբողջ գործընթացը, բացառությամբ Սեւ լճի մոտ չտեղադրված 3 սահմանային նշաններից։ Եթե 1976 թ․ քարտեզը միայն քարտեզ էր, թուղթ, ապա 1988 թ․ թուղթը վերածվել էր տեղադրված սահմանային նշանների։ Սահմանի գրաֆիկական ուրվագծի փոխադրումը 1: 25000 տեղագրական քարտեզի վրա ընդամենը տեխնիկական խնդիր էր եւ առավելագույնը մի քանի օրում լուծելու խնդիր։ Չէ՞ որ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությանը կից բոլոր 182 սխեմաները, ինչպես արդեն նշեցի, պատճենվել էին 1:25000 մասշտաբով տեղագրական քարտեզների թերթերից։ Քարտեզներ կազմելու ամբողջ նպատակը հետագայում սահմանային գծի փոխադրումն է տեղանքում, ինչը 1988 թ․ արդեն կատարվել ավարտվել էր։ 

- Ստացվում է, որ 1976 եւ 1988 թթ․ քարտեզներից մեզ ձեռնտու էր վերջինը, բայց իշխանությունը, որ խոսում է սահմանների վերականգնման մասին, գնացել է Ադրբեջանին շահեկան ճանապարհով։ 

- Միանշանակ՝ 1988 թվականինը, քանի որ 1988 թ. սահմանագծման արդյունքում Հայաստանը հետ էր բերել շուրջ 12 360 քառակուսի կիլոմետր տարածք: Ընդ որում, տարածքային փոխանակումների արդյունքում Ադրբեջանը Հայաստանին փոխհատուցել էր, մասնավորապես, Նոյեմբերյանի շրջանի Բաղանիսի եւ Ոսկեպարի սովխոզներին եւ Իջեւանի շրջանի Սարիգյուղ, Վազաշեն եւ Դիտավան սովխոզներին: 1976 թ. քարտեզով Հայաստանի համար շահավետ այդ փոխանակումները, բնականաբար, արտացոլված չեն: 

- Այդ քարտեզներն ու փաստաթղթերը կա՞ն, պահպանվե՞լ են, ինչո՞ւ չեն հրապարակվում։ 

- Քարտեզները կան։ Ի վերջո, իշխանությունը, բազմաթիվ հարցումներից հետո, պատասխանեց պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, որ դրանք գտնվում են ԶՈՒ ԳՇ-ում, բայց դրանց համար, չգիտես ինչու, սահմանված է գաղտնիության բարձր ռեժիմ, այն դեպքում, երբ, ըստ իշխանության, այդ քարտեզներն իրավաբանական ուժ չունեն։ Այստեղից էլ պարզ երեւում է, թե ինչու իշխանությունները չեն ցանկանում դրանք հրապարակայնացնել։ Ակնհայտ է, որ 1988թ․ քարտեզները, ես ասում եմ՝ քարտեզները, որովհետեւ դրանք առանձին սխեմաներ են, որոնք, եթե միավորված լինեն, կդառնան մեկ միասնական քարտեզ, որի սահմանները շատ ավելի շահեկան են ՀՀ-ի համար, քան Տավուշում, այսպես կոչված, սահմանազատման գործընթացում հիմք ընդունված 1976-ի սովետական գլխավոր շտաբի քարտեզները։ Այնպես որ, այստեղ իրավիճակը շատ պարզ է ու հասկանալի՝ իշխանությունը թաքցնում է, որովհետեւ թաքցնելու բան ունի։

ՀԳ․ Հուլիսի 1-ին լրացավ սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների կանոնակարգի մշակման ժամկետը, որի հիման վրա պետք է իրականացվի հետագա սահմանազատումը: Մենք գրավոր հարցում էինք արել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ եւ ԱԳՆ: Մեր հարցմանը պատասխանելու փոխարեն, Գրիգորյանի գրասենյակը երեկ մի ոչինչ չասող հաղորդագրություն տարածեց. «2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը եւ անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»: Այս տեքստից երեւում է, որ ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարվել` ժամկետ է խախտվել։