«Ճվճվ Արո»-ի՝ քրեական պատմություններով հարուստ որդու թանկարժեք BMW-ն տեղափոխվեց հատուկ տարածք
Տևական ժամանակ է՝ Երևանի որոշ վարչական շրջաններում հասարակական տրանսպորտի համար սահմանազատվել են հատուկ գոտիներ, որտեղով արգելվում է այլ տրանսպորտային միջոցների շարժը ու եթե կլինեն վարորդներ, ովքեր թեկուզ «տեր վռազի» հոգեբանությամբ կերթևեկեն այդ հատվածներով ապա ենթարակվելու են վարչական պատասխանատվության, գրում է shamshyan.com-ը։
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ, Հերացի փողոցում նկատում են, որ հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտում BMW մակնիշի ավտոմեքենա կա:
Տեղում Ա. Գասպարյանի հանձնարարականով նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Լալայանն ու Վարդան Միրզոյանը մոտենում են նշված ավտոմեքենային, որպեսզի վարորդին հորդորեն՝ որպես նախազգուշացում, դրսևորելով բարի կամք, մեքենան նշված վայրից հեռացնի:
Պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերում են քրեական պատմություններով հայտնի, «Ճվճվ Արո»-ի անուղղելի որիդներից Սերժ Վարդանյանին՝ «Սերժուլիկ» մականվամբ, ով հայտնում է, որ ինքը պարզապես ավտոմեքենայի մեջ ուղևոր է և չգիտի թե վարորդը ուր գնաց:
Պարեկները նշված ավտոմեքենան, որի ապակիները ամբողթությամբ մգացված էին թույլատրելի սահմանից ավելի, ավտոքարշակի միջոցով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը