Սաշա Կատվալյանը ստիպել է աշխատանքից ազատման դիմումներ գրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի նախկին ղեկավարի եւ նրա մի քանի աշխատակիցների բերման ենթարկելու գործին ենթադրաբար հարող Սաշա Կատվալյանը, «ԽԾԲ շարժմանը» հավատարիմ լինելով, աշխատանքի է տեղավորել կնոջը քաղաքապետարանում ու ընկերոջ՝ Արման Բարխուդարյանի կնոջը՝ Մալաթիայի թաղապետարանում: Կատվալյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ կինը աշխատում է քաղաքապետարանում, սակայն դրա մեջ իր ավանդը չկա, քանի որ կինն ավելի վաղ է սկսել աշխատել այդ հաստիքին, քան ինքը՝ որպես խորհրդական:
Չնայած նրան, որ պարոն Կատվալյանը մեզ վստահեցրեց, թե ոչ մի կոռուպցիոն սխեմա չի գործել, եւ ամեն բան տրամաբանորեն է ընթանում, բոլորն էլ ունեն աշխատելու իրավունք, այդուամենայնիվ, մեր հրապարակումից հետո հայտնվեցին այնպիսի աշխատակիցներ, որոնք հենց Կատվալյանի «թեթեւ ձեռքով» եւ «շատ պատահաբար» աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին աշխատակիցները հայտնեցին, որ Կատվալյանը ստիպողաբար, սակայն ոչ ուղիղ կերպով դրդել է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել, որպեսզի տեղավորի Մալաթիայի արդեն նախկին թաղապետ Բարխուդարյանի կնոջը. «Բարխուդարյանը Կատվալյանի մարդն է, Կատվալյանն էլ՝ Սուրեն Պապիկյանի, սակայն Բարխուդարյանի «մեջքը» միայն Կատվալյանը չէ, նա Ռուբեն Ռուբինյանի հավատարիմն է եւ բավականին կոնֆլիկտային մարդ»:
Նշենք, որ Արման Բարխուդարյանը «շրջագայել է» երկու փոխվարչապետի՝ Արարատ Միրզոյանի եւ Տիգրան Ավինյանի գրասենյակներով, եղել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականը, եւ, որ ամենակարեւոր կետերից է, Կատվալյանի եւ Ավինյանի մտերիմն է եղել:
Ըստ տեղեկությունների՝ Կատվալյանը հեռացրել է հին աշխատողների մեծամասնությանը՝ տեղ տալով իր բերած կադրերին՝ նույն այն անձանց, որոնք բերման ենթարկվեցին:
Ինչպես մեզ պատմեցին թաղապետարանի նախկին աշխատակիցները, Բարխուդարյանը եւս նեղված է եղել Կատվալյանի ներկայությունից: Պարզվում է, որ պարոն Կատվալյանը, լինելով քաղաքապետի խորհրդական, իր օրն անցկացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Տարբեր այցերի ժամանակ էլ ուղեկցել է Բարխուդարյանին, նկարների մեջ երեւացել, Բարխուդարյանն էլ հրահանգել է հաջորդ անգամ այնպես նկարել, որ Կատվալյանը նկարներում չերեւա, որովհետեւ վարչական շրջանի ղեկավարը ինքն է եւ ոչ թե Կատվալյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար