Քաղաքապետարանում փոշմանել են. 171 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները չեն լինի էլեկտրական
171 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները չեն լինի էլեկտրական, սակայն 18 մետրանոց ավտոբուսների մասով քննարկվելու է միայն էլեկտրական ավտոբուսներ բերելու տարբերակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն իր հերթին նշեց. «Բնական գազով աշխատող 8,6 մետրանոց ավտոբուսների մասով գնման հայտն արդեն ուղարկվել է գնումների վարչություն: Որպես նախահաշվային գին կիրառված է էժն, իջեցրած գինը: Նախկինում 150 ավտոբուսի մրցույթի ժամանակ մենք թվաքանակը հասցրեցինք 180-ի եւ գինն իջավ»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մեկ ավտոբուսին գինը կազմում է 38-39 մլն դրամ՝ նախկին 44 մլն-ի փոխարեն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար