Արցախցիներին կապույտ անձնագրերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե՝ քաղաքացիության հավաստում.Ղազարյան
ԼՂ բնակչությանը կապույտ անձնագրերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե որպես քաղաքացիության հավաստում: Այս մասին հանրային ՀԸ-ն եթերում ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Այս մասին ՀՀ կառավարությունը նաեւ դիրքորոշում է արտահայտել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, որ այդ անձնագրերը տրամադրվել են ԼՂ բնակչությանը որես ճամփորդական փաստաթուղթ եւ ոչ որպես քաղաքացիության հավաստում»,- ասաց նա:
Հարցին, թե Հադրութից տեղահանվածները 3 տարի շարունակ պահանջել են փախստականի կարգավիճակ, նրանց ասել են, որ ՀՀ քաղաքացի են, իսկ հիմա ստացվում է, որ նմրանք ՀՀ քաղաքցիներ չե՞ն, Ղազարյանն ասաց, որ նշված անձանց փախստականի կարգավիճակի չտրամադրումը երբեւէ չի փաստարկվել այն հանգամանքով, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են:
«Փաստարկվել է վերը նշածս հանգամանքով՝ կոնվենցիայի դրույթի կիրառելիության տեսանկյունից: Կոնվենցիայի դրույթը այդ ժամանակ կիրառելի է եղել, ներկայիս իրողություններում կոնվենցիայի դրույթը այլեւս կիրառելի չէ, ըստ այդմ այդ մարդիկ կարող են վերցվել ժամանակվոր պաշտպանության տակեւ նրանք կարող են համարվել փախստական»,-ասաց նա:
Ղազարյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիների եւ ԼՂ բնակչության համար տարբեր ծածկագրեր են եղել եւ շեշտվել է՝ դրանք եղել են ճամփորական փաստաթղթեր:
Նատեղեկացրեց, որ անձնագիր եւ ՀՀ քաղաքացիություն ստանլու համար պետք է արցախցիները դիմեն ՆԳՆ, որպեսզի կարողանան նաեւ մասնակցել ընտրական գործընթացների հետագայում: