Ինչ հարցնում ենք պետությանը, ասում են՝ չգիտենք. արցախցի
Այս մարդիկ որոնք հավաքվել են այստեղ մտահոգ են իրենց ապագայի, երեխաների համար: Այստեղ հավաքվածները հիմնականում 2020 թվականի այստեղ տեղափոխավածներն են, որոնք հետ չէին վերադարձել Արցախ:
Այս մասին այսօր ասել է Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներից մեկը:
«Նրանք ավելի շատ են իրենց կաշվի վրա զգացել, թե Հայաստանում ինչ ապագա է սպասվում իրենց: 3 տարի անընդմեջ մեր բոլոր պահանջները՝ թե՛ փախստականի կամ որևէ ստատուս ունենալը, թե՛ բնակարանի հարցերը, մեզ դեմագոգիկ պատասխաններ էին տալիս, ասում էին, մեզ Արցախում են տուն տալու:
Եվ այդ իրենց քաղաքականության արդյունքում կարծեմ 180 միլիարդից ավելի գումար են դրել այս վերջին 3 տարում, որ Արցախում բնակարաններ կառուցեն: Ստացվում է մեր ոչ մի պահանջ չի բավարարվել, գումարած այս վերջին խայտառակությունները: Ինչ հարցնում ենք պետությանը, ասում են չգիտենք: Մենք այստեղ ապագա չենք տեսնում, այստեղ ապագան շատ մութ է նույնիսկ քղաքական առումով»

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար