Երեւանի փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանին առաջադրված մեղադրանքի քննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։
Մեղադրանքը կապված է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում գնման գործընթացի հետ, երբ նա զբաղեցնում էր ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնը եւ պատասխանատու էր գնման գործընթացի համար։ Կառավարությունը, ըստ մեղադրանքի, նախարարությանը հատկացրել է 2 միլիարդ 380 մլն դրամ, ապա՝ հավելյալ 270 մլն դրամ՝ տուն-ինտերնատի տարեցներին եւ այլ անապահովներին բնակարաններով ապահովելու համար։ Ենթադրվում է, որ Մաչյանն այս գործընթացում է լիազորությունները չարաշահել։
Նույն գործով որպես մեղադրյալներ անցնում են նաեւ նախարարության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանը, նույն բաժնի նախկին պետ Կարեն Բաբախանյանը, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող նախկին խորհրդական Էդուարդ Ստեփանյանը, «Լեքսհաբ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր եւ տնօրեն Պավել Թադեւոսյանը եւ վերջինիս մորաքրոջ որդի Գեւորգ Մարկոսյանը, ով մեղադրվում է նախարարության միջոցներից 16 մլն 980 հազար դրամ հափշտակելու մեջ։
Գործը դատարան է մտել 3 օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին։ Սակայն ուշագրավ է, որ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Մաչյանը շարունակում է պաշտոնավարել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար