Մուշեղ Շուշանյանի կողմից բռնության կոչեր հնչեցնելու, բռնություններն արդարացնելու վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է Մ․Շուշանյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, քաղաքական հայացնքերով պայմանավորված, ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու, բռնություններն արդարացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ապա ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղված համապատասխան տեսանյութում, ինչպես նաև 2023թ․ սեպտեմբերի 22-ին «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակային մի քանի գրառումների միջոցով, հանրային տեսանելիության պայմաններում, Մ․Շուշանյանի կողմից կատարվել են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր տարածելու գործողություններ։
Քրեական օրենքով արգելված նշված հանցավոր արարքները կատարելու համար Մ.Շուշանյանին նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Սեպտեմբերի 28-ին նա ձերբակալվել էր՝ դատարան ներկայացվելու նպատակով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դաարան ուղարկելու նպատակով։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար