Մինչև սեպտեմբերի 7-ը Արցախի խմբակցությունները պետք է առաջադրեն նախագահի իրենց թեկնածուն. ե՞րբ է տեղի ունենալու ԱԺ նիստը
Ցանկացած դեպքում ժողովրդի կարծիքը շատ կարեւոր է, բայց պատգամավորներն ունեն մանդատ հենց նույն ժողովրդի կողմից տրված, որոնք իրենց խղճի ու համոզմունքի հիման վրա պետք է քվեարկեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահի ընտրության հարցին:
Պատգամավորն ասաց, որ օրենսդրական պահանջով սեպտեմբերի 7-ը ներառյալ թեկնածուների առաջադրումն է. «Սեպտեմբերի 8-ին ԱԺ նախագահը պետք է հանդես գա հայտարարությամբ եւ դրանից հետո եռօրյա ժամկետում որոշվի նիստի օրը»:
Դավիթ Գալստյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը այսօր եւ վաղը գործադիր-վարչության նիստեր է հրավիրելու, որի ժամանակ պետք է որոշվի՝ արդյո՞ք ունենալու են իրենց թեկնածուն, թե՞ ոչ:
Անդրադառնալով «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե իր կուսակցությունը առաջադրվելիք թեկնածուին կողմ կամ դեմ չի քվեարկելու, եւ իր այն կոչին, որ մարդիկ պետք է հավաքվեն Վերածննդի հրապարակում, որպեսզի մի քանի անձ չորոշեն նախագահի ընտրության հարցը, Գալստյանն արձագանքեց.
«Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել: Հավանական է, որ այնպիսի մարդ լինի թեկնածու, որ հենց լինի ժողովրդի սրտի թեկնածուն: Քանի դեռ թեկնածուներ չկան, մենք չենք կարող ասել, որ ժողովրդի սրտով պետք է լինի, հնարավոր է, որ հենց ժողովրդի սրտի թեկնածուները լինեն եւ ընտրությունը կատարելիս մենք՝ ինքներս որոշենք, որպես ժողովրդի կողմից մանդատ ստացած ուժ: Մենք երբեւիցե որեւէ ճնշման ներքո չենք քվեարկել: Ես չեմ կարծում, որ պատգամավորները ճնշման ներքո ընտրություն կանեն: Մենք ունենք դառը փորձը՝ փողոցի ճնշման տակ ընտրության գնալ: Ցանկացած դեպքում ժողովրդի կարծիքը շատ կարեւոր է, բայց պատգամավորներն ունեն մանդատ հենց նույն ժողովրդի կողմից տված մանդատ, որոնք իրենց խղճի ու համոզմունքի հիման վրա քվեարկեն»:
Հարցին, թե Արցախում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհ պետք է ընտրվի, պատգամավորն ասաց. «Արցախի կործանումը սկսվել է 2018-ից եւ ավելի ակտիվ փուլ է մտել Արցախի 2020 թվականի ընտրությունների ժամանակ: Մենք տեսանք, որ 2020-ի սխալ ընտրության արդյունքում հայտնվել ենք այսպիսի իրավիճակում: Այսօրվա իշխանությունների մոտեցումը պետք է վերանայվի: Որոշումները պետք է կայացվեն Արցախի ժողովրդի շահերից, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ իր այլ քաղաքական ուժի թելադրանքով»:
Նշենք, որ Alpha News-ի հետ զրույցում «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ նախագահի ընտրության օրակարգով Արցախի Ազգային ժողովի նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին:
Պատգամավորը տեղեկացրել է նաեւ, որ խորհրդարանական ուժերը նախագահի թեկնածու պետք է առաջադրեն սեպտեմբերի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում: Գեղամ Ստեփանյանն ասել է, որ սեպտեմբերի 8-ին կհայտարարեն թեկնածուի կամ էլ թեկնածուների անունները, եւ հաջորդ օրը տեղի կունենա նախագահի ընտրության օրակարգով ԱԺ նիստը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...