Արտակարգ դեպք Երևանում. հեղուկ գազ տեղափոխող բեռնատարում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գազալցակայանում, հրդեհ է բռնկվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 9-րդ, 11-րդ, 5-րդ և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական կենտրոնի հերթապահ հոգեբանը, հերթապահ բուժակը և հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:
Պարզվել, որ հրդեհ է բռնկվել ZIL մակնիշի բեռնատար գազատարի գլանատակառի (քաշը 4 տոննա) հետնամասից առաջացած հեղուկ գազի արտահոսքից՝ հրդեհի բռնկմամբ:Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ: Պարեկները մեծ դժվարությամբ դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր քաղաքացիներին և սահմանազատել են տարածքը՝ տեղում կատարելով ուժեղացված ծառայություն:
Ժամանել են նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարեկներ Արթուր Մարկոսյանն ու Նարեկ Հակոբյանը իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից առաջին անհրաժեշտության օգնությունն են ցուցաբարել մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ ստացած քաղաքացուն, ապա Պարեկային ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, անհրաժեշտ, հրատապ բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ հետո ռեանիմոբիլով տեղափոխել Այրվացքաբանության ազգային կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այրվածքներ ստացած քաղաքացին Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Գ.-ն է, ում կյանքի համար բժիշկները պայքարում են:
Դեպքի փաստով Ոստիկանության Ավանի բաժանմունքում կազմվում են փաստաթղթեր, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Թե ի՞նչն է եղել ավտոմեքենայում բռնկված հրդեհի պատճառը, պարզվում է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...