Մետրոպոլիտենի նախկին տնօրենը կասկածվում է 41 դրվագով 30 մլն դրամի վստահված գույքը հափշտակելու մեջ
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Պետրոսյանի հաղորդման հիման վրա:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 24-ին ՀՀ ՊՎԾ պետը հայտնել է, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 2020թ. մարտի 15-ից մինչև 2022թ. հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը «Կովիդ-19» համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակում թվով 22 տնտեսվարող սուբյեկտներից ձեռք է բերել բժշկական և հիգիենային պարագաներ, ինչպես նաև ընկերությանը մատուցվել են ախտահանման և դեզինֆեկցիոն ծառայություններ:
Վերը նշված պարագաների ամենախոշոր մատակարարն է հանդիսացել «Մագդա Դավթյան» ԱՁ-ն, որը 2020թ. մարտի 16-ից մինչև 2021թ. մարտի 9-ն ընկերության հետ իրականացրել է 41 գործարք․ մատակարարել է բժշկական պարագաներ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ իրականացված գործարքները բարձր արժեքային նիշի են եղել՝ համեմատած այդ պահին գործող գների հետ, բացի դրանից՝ ձեռքբերվածը եղել է անհամեմատ մեծ ծավալի:
ՀՀ ՊՎԾ ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ «Հարկատու-3 հարկերի կառավարման ինտեգրված համակարգ» տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության վերլուծության ու դրանց համադրության հիման վրա ՀՀ ՊՎԾ-ն հանգել է եզրահանգման, որ «Կովիդ-19» համավարակի ընթացքում ընկերության կողմից կանխարգելիչ միջոցառումների ձեռքբերումների առնվազն 41 դրվագով ըստ նախնական հաշվարկի պետությանը պատճառվել է 30 մլն դրամի նյութական վնաս:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով խոսքը նախկին տնօրեն Գևորգ Ավետիսյանի պաշտոնավարման ժամանակահատվածի մասին է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...