Մարությանից մնացած անորակ «Կամազ»-ները՝ Երևանի աղբահանության խնդիրների պատճառ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին ակնհայտ է, որ Երեւանի քաղաքային իշխանությունները չեն կարողանում կառավարել աղբահանության հարցը եւ գրեթե ամենուր նկատվում են աղբի կուտակումներ:
Քաղաքապետարանի մեր աղբյուրները պատճառաբանում են, որ իրավիճակի «մեղավորը» դեռեւս 2019թ-ին ձեռք բերված «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներն են, որոնց տվյալ մոդիֆիկացիան մեր պայմաններին հարմար չէ: Ըստ նույն աղբյուրի՝ մեքենաների անհամապատասխանության մասին դեռեւս այն ժամանակ զգուշացնում էին Հայկ Մարությանի թիմին, որտեղ, սակայն, հավաքված էին հիմնականում քաղաքային տնտեսության առանձնահատկություններից անտեղյակ մարդիկ: Փողոցում աղբահանությամբ զբաղվող աշխատակիցներից մեկը մեզ կես կատակ, կես լուրջ ասաց, որ լավ է՝ էս ավտոները գոնե 2 տարի աշխատեցին, դրա հույսն էլ չկար, որովհետեւ հենց նոր բերեցին, «արդեն մեջները չաշխատողներ կային»:
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ տեխնիկայի ձեռք բերման նպատակահարմարության մասով, հնարավոր է, գործն ուղարկվի իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանի ժամանակ ձեռք բերված այս մեքենաների մասով մամուլում եւ սոցցանցերում եղան բազմաթիվ հրապարակումներ, մի մասն, ըստ էության, հաղորդում էր հանցագործության մասին, մասնավորապես՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը նշում էր, որ 60 մլն դրամ անհետացել է ՌԴ-ից 5 հատ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ գնելու գործարքի հետեւանքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...