ՔԿՀ օպերատիվ գծով տեղակալը պատվերներ է իջացնում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանքը կրող անձանց «գլխին գործ սարքելու» պահանջով
Alternativ.am-ը գրում է․
«Մեր խմբագրություն է դիմել Արմավիր ՔԿՀ-ի աշխատակիցներից Մ․Վ․-ն, ով ուշագրավ ու սկանդալային տեղեկություններ է հաղորդել՝ խնդրելով դրանք դարձնել հանրության սեփականություն։
Եվ այսպես՝ ՔԿՀ պետի օպերատիվ գծով տեղակալը զանգահարել է «Արմավիր» ՔԿՀ պետի օպերատիվ մասով պետ Էմիլ Ղազարյանին ու հրահանգել է, որպեսզի քրեական նոր գործեր կարվեն 4 կալանավորի նկատմամբ։ Շեշտվել է՝ կալանավորների «գլխին սարքելու» օպերացիայի մեջ անպայմանորեն պետք է ներառված լինի հայտնի «քրեական ենթամշակույթին հարելու մասին» հոդվածը։
Հաշվի առնելով հանգամանքը, որ վերջիններիս գործերը դեռևս դատավարական փուլում են՝ այս ամենը իրականացվել է ամեն կերպ նրանց վրա նոր հոդվածներ դնելու ու ազատությունից վերջնականապես զրկելու համար։ «Արմավիր» ՔԿՀ օպերատիվ մասով պետ է․ Ղազարյանը այս հրահանգն իջեցրել է իրեն ենթակա աշխատակիցներին, որպեսզի վերջիններս սկսեն միջադեպեր հրահրել, կազմել բացասական բնութագրեր, որոնք հետագայում ներկայացվել են «Արմավիր» ՔԿՀ պետին։
Վերջինս հրաժարվել է ստորագրել այս բնութագրերը՝ դրանցում տեսնելով ակնհայտ պատվերի ու պաշտոնի չարաշահման միտումներ։ Կարճ ժամանակ անց՝ ՔԿՀ պետի օպերատիվ գծով տեղակալը արդեն փորձել է հաշիվներ մաքրել «Արմավիր» ՔԿՀ պետի հետ՝ վերևից իջած հրահանգն անտեսելու պատճառով։ Մ․Վ․-ն մեզ տեղեկացրել է նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ նման տարօրինակ պատվերներ են իջնում «Արմավիր» ՔԿՀ օպերատիվ մասով պետին։
Նա նաև նշեց, որ հանդիսանում է նրանցից մեկը, ով ստացել է կալանավորների «գլխին սարքելու» ու նրանց ազատությունից վերջնականապես զրկելու հրահանգ։ Չցանկանալով թաթախվել նմանատիպ ու իր բնորոշմամբ՝ «նողկալի» գործերի մեջ՝ Մ․Վ․-ն ցանկացել է, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է տեղի ունենում «Արմավիր» ՔԿՀ-ում։
«էդ տղերքի մասով դեռևս դատավարություն է գնում ու նրանց մեղավորությունն ապացուցված չի, էդ մարդիկ կարող ա ազատ արձակվեն։ Էդքանից հետո իրանց գլխին սարքելն ու կյանքերը կործանելը բարոյական չի ո՛չ մարդկային, ո՛չ էլ օրենքի տեսանկյունից։ Չմտածե՛ք, որ ես իրենց պաշտպանն եմ, բայց չեղած բանի համար գլխին գործ սարքելը մեծագույն տականքություն ա, ես էդ բանը երբեք չեմ կարող անել»,- այսպես է եզրափակել իր նամակը Մ․Վ-ն։
Սույնի վերաբերյալ հայցում ենք ՔԿՀ պետի անմիջական ուշադրությունը»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին