Բազմագետները ցնցուղով ջրում են անապատները
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դժվար է ասել, թե Մոսկվայում կամ Կրեմլում՝ ինչպես, բայց անցած շաբաթավերջին Ռուսաստանում ծավալված իրադարձությունները Հայաստանում ու սոցիալական ցանցերի հայագիր տիրույթում վերստին բացահայտեցին հազարավոր «փորձագետների», «քաղաքագետների», անգամ՝ փորձանքագետների: Երևույթը նոր չէ:
Մինչև այս ամենատարբեր առիթներով դիտարկվել է պայթեցման մասնագետների, քրեական իրավունքի խորը գիտակների, կրիմինալիստիկայի, հողագործության, ռազմագիտության, օդագնացության, մի խոսքով՝ ամեն ինչի (դե, ֆուտբոլի մասին չենք խոսում) բազմահազարավոր «էքսպերտների» հանկարծակի բռնկում: Հա, ու հիմնականում դրանք գրեթե նույն մարդիկ են: Եվ իսկապես էլ՝ շատ են «բազմագետները»: Տեսնել է պետք, թե որքան լավ են ցնցուղներով ջրում անապատները...
Իսկ եթե, այնուամենայնիվ, մի քիչ ավելի լուրջ, ապա օրումեջ «Ռուսաստանի անկում» փողհարողները միանգամից աշխուժացան, թե՝ «հեսա, տեսեք՝ Պրիգոժինն ինչ է անելու-ու-ու-ո՜ւ...», «բա որ ասում էի՝ հեսա քանդվում է կայսրությունը» և այլն: Ռուսաստանի ու Պուտինի «բալել շիկներն» էլ հետ չմնացին՝ առաջիններին հորդորելով ախորժակները քացախոտել: Ու կանխատեսել էին կանխատեսում: Վանգան կնախանձեր:
Երեք կանխատեսում՝ 2 վայրկյանում: Ու հենց երկու վայրկյանանոց «կանխատեսումներ», այսինքն՝ այդ «կանխատեսումների» մի ահռելի մասի կյանքը վայրկյանից մինչև 15 րոպե էր, հազվադեպ՝ մինչև 2 ժամ, է՛լ ավելի հազվադեպ՝ 4-5 ժամ: Նայած, թե ռուսաստանյան զարգացումների վերաբերյալ լրահոսում ինչ լուր «կբռնեին»: Ու ինչն է հետաքրքրական. այդ մարդկանց մի ոչ պակաս հոծ բազմություն լրիվ «մոռացել» էր, որ, ախր, ինքը «քաղաքականությամբ չէր հետաքրքրվում», «քաղաքականությամբ չէր զբաղվում», որ «սաղ էն գլխից ծրագրված» էր:
Ինքնամոռաց մեկնաբանում ու կանխատեսում էին: Մինչդեռ, երբ ինքնուս-կանխատեսող ես (իսկ մեծ մասը հենց այդպիսին է, իրական մասնագետներն ավելի զգուշավոր էին), պիտի մի կարևոր կանոն հիշես, այն է՝ կանխատեսել ոչ թե 2-3 ժամվա կամ թեկուզ 10 ժամվա կտրվածքով, այլ ժամանակի ավելի մեծ տիրույթ վերցնելով, ասենք՝ մի 5-6, կամ ավելի լավ է՝ 1015 տարվա հեռանկարով: Իհարկե, այս դեպքում ևս շատ ավելի հավանական է, որ այդ «կանխատեսումը» չիրականանա, բայց կարող եք չկասկածել, որ այդ դեպքում, 5-6, առավել ևս՝ 10-15 տարի հետո ոչ մեկը ձեր կանխատեսումը չի էլ հիշելու: Շատ-շատ՝ «Ֆեյսբուքը» հիշեցնի, կարդաք, ծիծաղեք, եթե հումորի զգացում ունեք, կամ՝ ջնջեք, որպեսզի... նոր կանխատեսման համար տեղ ազատվի: Հա, իսկ այդ արանքներում մեկ-մեկ գուցե կարելի է սեփական երկրի մասին էլ մտածել, սեփական երկրի շահերն էլ հաշվի առնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...