«Նստեցրին աթոռին, սկսեցին ինքնասիրությանը կպնել, հայհոյել, վիրավորել, չռփել»․ Ոստիկանական բռնություններ «Բան» ակումբում
Հերթական աղմկահարույց միջադեպն է տեղի ունեցել Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների մասնակցությամբ։ Նրանք թմրանյութեր փնտրելու մտադրությամբ ներխուժել են Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Բան» ակումբ, որտեղ գտնվող քաղաքացիներին բռնությունների են ենթարկել, հայհոյել և հնչեցրել անձի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ։
Այս միջադեպի մասին Forrights.am-ին ահազանգել է ակումբի այցելուներից մեկը, որը ոստիկանության ծառայողների բռնի գործողություններից վախեցած է և խուսափում է անձը բացահայտելով ներկայացնել տեղի ունեցածը։
Ոստիկանությունը բռնություն կիրառել է հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը։
Ակումբում այդ օրը 35-36 հոգի են եղել, նրանց մի մասը մասնակցել են ընկերներից մեկի ամուսնության առթիվ կազմակերպված երեկույթին։ Մեծաքանակ ոստիկանների ժամանելուց հետո սկսվել են հարվածները, սեռական բնույթի հայհոյանքներն ու ներկաների արժանապատվությունը վիրավորող արտահայությունները։
Ոստիկանության ժամանելուց և շուրջ երեք ժամ ակումբում փակված մնալուց հետո, ըստ ականատեսի, ներկաներին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Forrights.am-ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ այնտեղ ևս շարունակվել են ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական գործողությունները։
«Քաղմասում ձերբակալվածներից մեկը ոստիկաններին ասաց, որ իրենց թուրքի նման են պահում, քանի որ նրանց գործառույթը քաղաքացիներին պաշտպանելն է, ոչ թե ծեծելը։ Նրանց նստեցրին աթոռին ու ինչ տիպի կարող էին, սկսեցին ինքնասիրությանը կպնել, հայհոյել, վիրավորել, չռփել։ Մի ռուս տղայի կանդալել էին ու քցել էին գետնին, քանի որ ասաց ուզում է ծխել։ Ոստիկանները հարվածում էին, մազերից բռնել էին, գլուխը դեմ էին տվել պատին։ Բռնություն կիրառող ոստիկանները գոռում էին, վրաները տեսախցիկ ունեցող մյուս ոստիկաններին ասում էին՝ կամերաներն անջատեք, նոր առաջ արեք։ Չէին ուզում, որ իրենց կատարած բռնությունները ֆիքսվեն։
Մի աղջկա էին տանում, նշանածն ասեց ուզում եմ հետը գալ, ասացին՝ լռվցրա տեղդ, բոլորիդ նույն տեղն ենք տանելու։ Օրինապահ մարմնին ոչ բնորոշ բառապաշարով էին խոսում, անձնական վիրավորանքներով, նվաստացնող հայհոյանքներով»,-պատմեցին քաղաքացները, որոնք եղել են դեպքի վայրում։ Նրանց խոսքով, իրենց ձերբակալությունն արձանագրվել է լուսաբացին՝ ժամը 05:00-ին, չնայած, որ երեք ժամ մնացել էին ակումբում առանց ազատ տեղաշարժի հնարավորության։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...