Չարաբաստիկ պայմանագրի կնքումը դարձել է ՔՊ-ականների ամենավառ երազանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկնաբանելով Ռուսաստանում «Վագներ» խմբավորման կազմակերպած խռովությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են, թեեւ դրանք տարածաշրջանի, մասնավորապես Արցախի եւ Հայաստանի վրա բացասական ազդեցություն են ունենալու․ «Որովհետեւ, այո, Ռուսաստանն է Արցախի երաշխավորը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Նաեւ մեր երաշխավորն էին, բայց մենք տեսնում ենք՝ այնպես չէ, որ ամբողջությամբ կատարում են իրենց պարտականությունը»։
Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ ՀՀ իշխանությունները ստեղծված իրավիճակից հետեւություններ են անում․ «Սա եւս մեկ ապացույց է, որ մենք հնարավորինս արագ պետք է մեր տարածաշրջանում առկա խնդիրները լուծենք։ Ինչպես ասում է վարչապետը՝ մենք պետք է հնարավորինս արագ վերցնենք մեր երկրի սեփականության վկայականը՝ գծագրով, եւ խաղաղություն հաստատենք։ Հիմա պրոցեսն առաջ է գնում, եւ վստահ եմ, որ այս փուլում կարող ենք հաջողության հասնել»։
Բոլոր իրավիճակներում այս իշխանությունը, փաստորեն, փորձում է առաջ մղել ադրբեջանական շահը եւ հասարակությանը հաշտեցնել Ադրբեջանի պահանջներին համաձայնելու եւ նրանց ուզածը տալու մտքի հետ։ Չարաբաստիկ պայմանագրի կնքումը դարձել է ՔՊ-ականների ամենավառ երազանքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...