Անեծք-բանադրանք կանի՞ Եկեղեցին Փաշինյանին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն իր իշխանության առաջին իսկ օրերից ձեռնոց է նետել Եկեղեցուն ու հոգեւորականներին: 2018թ. հեղափոխականների իշխանության օրոք Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի երեւույթ. «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնություն էր ձեւավորվել, որի անդամներն ընդդեմ կաթողիկոսի ակցիաներ էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ պահանջելով նրա հրաժարականը:
Իշխանության գալուց մեկ տարի անց Փաշինյանը «սպառնում էր ծնկի բերել եկեղեցականներին»: «Երբ մենք ասում ենք, որ Եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում եւ ասում են՝ սրանք նախկին կառավարության նման չեն, եկեք քանդենք այս կառավարության ոտքերի տակ: Նրանք շատ ուժեղ հակահարված կստանան եւ ծնկի կբերվեն` բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով», – հայտարարում էր նա:
Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները սրվեցին հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցին պաշտոնապես միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ հորդորելով «հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաեւ հնարավոր բախումներն ու ողբերգական հետեւանքները»։ Այն, որ Մայր Աթոռն ու Փաշինյանի իշխանությունը տարաձայնություններ ունեն, առաջին անգամ հրապարակային խոստովանել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Եկեղեցի-պետություն անջրպետն արդեն թերեւս անդառնալի կետին է հասել. Մայր աթոռը եւ իշխանության ներկայացուցիչներն այլեւս անթաքույց փոխադարձ մեղադրանքներ, քննադատություններ են հնչեցնում, անգամ պետական միջոցառումներին եւ տոներին են իշխանություններն ու Եկեղեցին խուսափում մասնակցել:
Ի դեպ, Եկեղեցին, իր կանոնադրության համաձայն, կարող է անիծել, բանադրել (հեռացնել Եկեղեցու շարքերից) անհավատներին, Եկեղեցու դեմ դուրս եկած անձանց: «Ժողովուրդ» օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց՝ հնարավոր է արդյոք այս իրավիճակում Եկեղեցին կիրառի այս գործիքը Նիկոլ Փաշինյանի դեմ, որքանով է կիրառելի բանադրումը հիմա: «Նախ՝ բանադրանքի գործիքն արդեն 200 տարուց ավել է՝ Եկեղեցին չի կիրառում: Բանադրանքն արժեք ունի նրա դեպքում, ում համար Եկեղեցին հոգեւոր իշխանություն է համարվում: Եթե Եկեղեցին նրանց համար հոգեւոր իշխանություն չէ, բանադրանքն ի՞նչ պետք է փոխի. Դուք շատ գերագնահատում եք բանադրանքի դերը:
Հիմա եթե Եկեղեցին բանադրանք կիրառեց, դա ի՞նչ է փոխելու. անարդյունավետ ու ոչ կիրառելի գործիք է դա այս դեպքում: Բանադրանքը կարող է սթափեցնել միայն այն մարդուն, որը հաղորդության մեջ է Եկեղեցու հետ ու բանադրելու դեպքում կզրկվի հաղորդությունից: Այս մարդիկ ոչ էլ հաղորդության մեջ են Եկեղեցու հետ, ինչի՞ց պետք է զրկվեն: Բանադրանքը հավատացյալի համար է խնդիր, անհավատի համար ի՞նչ խնդիր է»,- բացատրեց Սրբազանը: Այսպիսով, Եկեղեցին թերեւս անիմաստ է համարում անիծել-բանադրելը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...