Մի քանի գործուղումների արդյունքներ ներկայացված չեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ կառավարության անդամները գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնեն, եւ այն հրապպարակվի Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման e-gov.am համակարգում։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ոչ բոլոր հաշվետվություններն են ներկայացվում կամ հրապարակվում։ Օրինակ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-14-ը գործուղվել է Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը մասնակցելու նպատակով։ Այս գործուղման հաշվետվությունը դեռ տեղադրված չէ։
Նույնկերպ հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի հունիսի 5-9-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն էր գործուղվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը, սակայն այս գործուղման վերաբերյալ եւս հաշվետվություն տեղադրված չէ կայքում։ Տեղեկություն առկա չէ նաեւ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի՝ հունիսի 4-8-ը ներառյալ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման մասին։
Այս երեւույթը երկու պատճառ կարող է ունենալ. կա՛մ պաշտոնյաները դրանք չեն ներկայացնում ճիշտ ժամանակին, կա՛մ կայքում այն չի տեղադրվում։ Ու սա անում է այն իշխանությունը, որ օրուգիշեր խոսում էր իշխանությունների թափանցիկության մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...